ՀՀ գետերի գլխավոր հատկանիշներն են՝
- Գետային ցանցը խիտ է և բաշխված է անհավասարաչափ,
- Սնվում են ձնհալքի, անձրևային և ստորգետնյա ջրերով,
- Ունեն հոսքի անկայուն ռեժիմ,
- Լեռնային են,
- Նավարկելի չեն, բայց հարուստ են ջրաէներգետիկ ռեսուրսներով,
- Ջրերն ունեն թույլ կամ միջին հանքայնացում:
Արաքս (պատմական Երասխ), հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000 մ բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ընդունելով Ախուրյան վտակը՝ հոսում է Արարատյան դաշտով, անկումը փոքրանում է և հաճախակի փոխում հունը՝ թողնելով հնահուներ։ Սահմանային գետ է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Իրանի միջև։ Երկարություևը 1072 կմ է, ավազանը՝ 102 հզ․ քառ. կմ։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։
Հայկական լեռնաշխարհից տարեկան դուրս է բերում մոտ 20 մլն տոննա կոշտ նյութեր։ Գետի վրա կառուցվել է Նախիջևանի ջրամբարը։ Արաքսի ձախակողմյան խոշոր վտակներն են՝ Ախուրյանը, Մեծամորը (Քասաղի հետ), Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, Մեղրին, Ողջին, Որոտանը (Հագարուի հետ)։ Աջակողմյան վտակներն են՝ Մակուն (Ջանզիմար), Կոտուրը, Կարասուն (Իրանում)։ Արաքսի ավազանին է պատկանում Սևանա լիճը, որի մեջ են թափվում Ձկնագետ, Գավառագետ, Արգիճի, Մասրիկ և այլ գետեր։
Ախուրյան, սկիզբ է առևում Արփի լճից (ջրամբարից), հոսում Վերին Ախուրյանի լայն հովտով դեպի արևելք․, ապա թեքվում հարավ ու մտնում խորը կանիոնի մեջ, մինչև Շիրակի դաշտը։ Այստեղ հովիտը լայնանում է, թեքությունը պակասում և առաջանում են գալարներ։ Երկարությունը 186 կմ է, ավազաևը՝ 9700 քառ.կմ է (մեծ մասամբ`Թուրքիայում)։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։ Վտակներն են աջից՝ Կարախանը, Կարսը, Չարլուն, Տեկորը, ձախից՝ Կումայրին (Գյումրի), Կարկաչանը։ Ջրերի հանքայնացումը փոքր է, օգտագործվում եև ոռոգման ու ջրամատակարարման համար։ Ավազանում են Արփիի, Մանթաշի, Կառնուտի, Վարդաքարի, Թավշուտի, Սառնաղբյուրի ջրամբարները։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է (525 մլն խոր.մետր), որի ջրերն օգտագործվում են Թուրքիայի հետ համատեղ։ Ախուրյանից են սկսվում Շիրակի և այլ փոքր ջրանցքներ։
Մեծամոր (Սևջուր), սկիզբ է առնում Մեծամոր (Այղր) լճից, ընդունում է Մաստարա սելավը և Քասաղ վտակը։ Հիմնականում սնվում է Արագածի և Ախուրյանի ավազանի ստորերկրյա ջրերով։ Երկարությունը 38 կմ է, ավազանը՝ 3540 քառ.կմ։ Քասաղի հոսքը կարգավորվում է Ապարանի ջրամբարի միջոցով։ Մեծամորը ՀՀ ամենակայուն ռեժիմ ունեցող գետն Է։
Հրազդան, սկիզբ է առևում Սևանա լճից։ Երկարությունը 141 կմ է, ավազանը՝ 2560 քառ.կմ։ Խոշոր վտակը Մարմարիկն Է։ Գետի բնակաև ծախսը Արարատյան դաշտում 23 խոր.մ/վ էր, սակայն այժմ բնական հավասարակշռությունը խախտվել է, ծախսը արհեստականորեն մեծացնելու (Սևանից ջուր բաց թողնելու) պատճառով։ Շատ հատվածներում ջուրն անցնում է թունելներով, բնական հունում ջուրը քիչ է։ Կառուցվել է Էլեկտրակայանների կասկադ (Սևանի, Չարենցավանի, Արզնու, Քանաքեռի, Երևաևի) և ոռոգիչ ջրանցքների բարդ համակարգ։ Գետի վրա կառուցվել են Հրազդանի և Երևանյան ջրամբարները։ Ջրերն զգալի չափով աղտոտվում են արդյունաբերական թափոններով ու կեղտաջրերով։ Քաղսի գյուղի մոտ կառուցվել է մաքրման կայանք։
Ազատ, սկիզբ է առնում Գեղամա լեռներից, երկարությունը 55 կմ է, ավազանը՝ 572 քառ.կմ, հոսում է նեղ ու խոր լավային կանիոնի միջով։ Մեծ վտակը Գողթն Է։ Հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, օգտագործվում է ջրամատակարարման և ոռոգման համար։ Գետի վրա կառուցվել է Ազատի ջրամբարը։

Արփա, սկիզբ է առևում Սյունիքի բարձրավանդակից։ Երկարությունը 126 կմ է, ավազանը՝ 2630 քառ.կմ։ Հոսում է նեղ կանիոնով, որը տեղ-տեղ լայնանում է՝ առաջացնելով ոչ մեծ գոգավորություններ։ Վտակներից են՝ Եղեգիսը, Հերհերը, Ելփինը, Վայքը: Սնումը՝ ձնաանձրևային է (57%)։ Գետի վրա կառուցվել են ոչ մեծ հէկեր, ջրհան կայաններ, Կեչուտի ջրամբարը։ Այստեղից դեպի Սևան կառուցվել է մոտ 49 կմ երկարությամբ Արփա—Սևան ստորերկրյա ջրատարը, որով տարեկան դեպի Սևան կարող է տեղափոխվել 250 մլն խոր. մետր ջուր։ Գետի վերին ավազանում է գտնվում Ջերմուկ առողջարանը։
Ողջի, սկիզբ է առնում Զանգեզուր լեռնաշղթայի Կապուտջուղ գագաթից, հոսում է նեղ կիրճով։ Երկարությունը 82 կմ է, ավազանը՝ 1175 քառ.կմ։ Սնումը խառն է։ Վտակներն են՝ Դեղին, Նորաշենիկը, Արծվանիկը, Դեղանուշը։ Գետի վրա կառուցվել են ոչ մեծ հէկեր։ Քաջարանի կոմբինատի արդյունաբերական թափոններով աղտոտվում են գետի ջրերը։ Ողջիի ավազանի գետերի մեծ մասը սելավաբեր են (Կավարտ, Վաչագան, Դեղանուշ)։

Որոտան, սկիզբ է առնում Սյունիքի (Ղարաբաղի) բարձրավանդակից, երկարությունը 178 կմ է, ավազանը՝ 5650 քառ.կմ (մի մասը՝ Արցախի Հանրապետությունում)։ Վտակներն են Սիսիանը, Լեռնաշենը, Գորիսը, Արցախի սահմաններում՝ Հագարուն։ Սնումը խառն է (50%֊-ը ստորերկրյա ջրեր), հոսքի 60%֊ը՝ գարնանը, ջրերը լավորակ են, փոքր հանքայնացմամբ։ Գետի վրա կառուցվել են Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի ջրամբարները, Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հէկերը։ Որոտանից են սկիզբ առնում Սպանդարյանի և Որոտանի ոռոգիչ համակարգերը։ Որոտանի վերին հոսանքներից դեպի Արփա, ապա՝ Սևան տարեկան կարող է տեղափոխվել մինչև 150— 200 մլն խոր.մետր ջուր։
Հայաստանի Հանրապետության սահմաններում Կուր գետի ավազանին են պատկանում Դեբեդ, Աղստև, Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը։
Դեբեդ, Խրամի աջ վտակն է։ Կազմվում է Փամբակ և Ձորագետ վտակներից։ Երկարությունը Փամբակի ակունքներից 178 կմ է, ավազանը՝ 4080 քառ.կմ։ Թումանյան կայարանի մոտ առաջացրել է 350 մ խորության կանիոն։ Դեբեդի վրա կառուցված են ջրհան կայաններ։
Վտակներից ամենամեծը Ձորագետն է, երկարությունը 67 կմ է, ավազանը՝ 1460 քառ.կմ: Սկիզբ է առնում Զավախքի լեռնաշղթայից։ Տաշիր և այլ մանր վտակներ ընդունելով՝ հոսում է Լոռվա հրաբխային սարավանդով, առաջացնում խոր կանիոն։ Ջրերն ունեն փոքր հանքայնացում, պիտանի են ջրա մատակարարման համար։ Գետի վրա է Զորագետի հէկը։ Զորագետից է սկսվում Լոռվա ջրանցքը։

Փամբակ, սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքից։ Վտակներից են Չիչկանը, Տանձուտը։ Ձախակողմյան վտակները խիստ սելավաբեր են։ Գետի պղտորությունը համեմատաբար մեծ է, ջրերն աղտոտվում են Սպիտակի և Վանաձորի արդյունաբերական թափոններից։
Աղստև, սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից։ Երկարությունը 133 կմ է, ավազանը՝ 2589 քառ.կմ ։ Վտակներն են․Բլդան, Սառնաջուր, Ոսկեպար, Դետիկ, Աղդան։ Հոսում է խոր հովտով, ջրերը մասամբ օգտագործվում են ոռոգման համար։ Ոսկեպարի վրա կառուցվել է Ջողասի ջրամբարը, Ադրբեջանի հետ սահմանին`Աղստաֆայի ջրամբարը։
Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը փոքր են (1—2 խոր.մ/վ ծախսով), ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ Կառուցվել են Հախումի, Տավուշի և Խնձորուտի ջրամբարները։