Daily Archives: 18.04.2020

ՀՀ կլիմա:Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ կլիման,սովորողները ներկայացրեցին կլիմայական առանձնահատկությունները: Նախագծում ներառել էի նաև խնդիրներ, որոնց լուծումների բացատրության, պարզաբանման տեսքով տեսադաս էի պատրաստել:

Շարունակել կարդալ

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:

Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:

Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:

Շարունակել կարդալ

ՀՀ գետերը

ՀՀ գետերի գլխավոր հատկանիշներն են՝

  • Գետային ցանցը խիտ է և բաշխված է անհավասարաչափ,
  • Սնվում են ձնհալքի, անձրևային և ստորգետնյա ջրերով,
  • Ունեն հոսքի անկայուն ռեժիմ,
  • Լեռնային են,
  • Նավարկելի չեն, բայց հարուստ են ջրաէներգետիկ ռեսուրսներով,
  • Ջրերն ունեն թույլ կամ միջին հանքայնացում:

Արաքս (պատմական Երասխ), հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000 մ բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ընդունելով Ախուրյան վտակը՝ հոսում է Արարատյան դաշտով, անկումը փոքրանում է և հաճախակի փոխում հունը՝ թողնելով հնահուներ։ Սահմանային գետ է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Իրանի միջև։ Երկարություևը 1072 կմ է, ավազանը՝ 102 հզ․ քառ. կմ։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։

Շարունակել կարդալ

ՀՀ գետերի սնման, հոսքի ռեժիմները

Հանրապետության տարածքի 76,4 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին, 23,6%-ը՝ Կուրի: Գետային ցանցի խտության գործակիցը 0,8 կմ/քառ.կմ է։ Գետային ցանցը առավել խիտ է ծալքաբեկորավոր լեռներում, հրաբխային բարձրավանդակում թույլ է զարգացած։

ՀՀ գետերն ունեն հալոցքային, ստորերկրյա և անձրնային խառը սնում։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորերկրյա ջրերն են, որոնք կազմում են հոսքի 30—50%-ը, իսկ հրաբխային բարձրավանդակի Ախուրյան, Մեծամոր, Գավառագետ, Մասրիկ և այլ գետերի հոսքի՝ 80% ֊ը։ Սնման երկրորդ բաղադրիչը հալոցքային ջրերն են (20—40%), որոնք ձնառատ տարիներին գերազանցում են ստորերկրյա ջրերի բաղադրիչին։ 10—15%-ը անձրևային սնումն է, որը երբեմն առաջացնում է վարարումներ ու սելավներ։

Շարունակել կարդալ

ՀՀ ջրագրական ցանցը

Ջրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։

Շարունակել կարդալ