Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 17.04.2020

9-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում նաև լուծում ենք աշխարհագրական խնդիրներ, պատրաստել եմ տեսադաս այդ խնդիրների լուծման հետ կապված:

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը:

Հողի կորուստը տեղի է ունենում նրա քայքայման պատճառով։ Հողի քայքայումը գործընթաց է, որի արդյունքում հողը կորցնում է իր որակը, ինչը տեղի է ունենում այնպիսի ասպեկտների պատճառով, ինչպիսիք են ՝ հողերի չարաշահումը, գյուղատնտեսությունը և արոտավայրերը, քաղաքային կամ արդյունաբերական նպատակները։ Գրում է էլինա Սիմոնյանը:

11-րդ դասարանի սովորողները իրականացնում են ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը:

Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պահպանման և կառավարման խնդիրների լուծումը հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից է: Գրում է Լուսին Տեր Դաւիթյանը:

Ջրային ռեսուրսների օգտագործման ներկայիս միտումների տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների փաստացի իրավիճակը, ջրային ռեսուրսների պահպանման հիմնական միջոցառումների վերհանումը, ինչպես նաև շեշտադրումը դրանց օգտագործման տնտեսական լծակների ու մեխանիզմների վրա դառնում է խիստ անհրաժեշտ: Գրում է Արեւ Տեր Դաւիթեանը:

Թողնել մեկնաբանություն