Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 13.04-17.04.2020

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է: Սակայն ցավով պետք է նշեմ , որ սովորողների մի զգալի հատված շարունակում է պասիվություն ցուցաբերել իրականացվող ուսումնական նախագծերին, ինչը իհարկե դժվարացնում է դասավանդողի, կազմակերպչի և դպրոցի ղեկավարի աշխատանքը:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ կլիմա

10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.

  • Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
  • Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
  • Օրվա վերջում հրապարակում եմ բլոգների փաթեթներ, օրվա ամփոփում,
  • Սովորողների համար տեսադասերի պատրաստում,
  • Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում:

Տեղադրում եմ ուսուցման արդյունքների ամփոփումները՝ ըստ օրերի:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 13.04.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 14.04.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.04.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 16.04.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 17.04.2020

Թողնել մեկնաբանություն