Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 16.04.2020

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները.

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ, կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու նպատակներով: Գրում է Ինեսսա Փանոսյանը:

11-րդ դասարանի սովորողներին առաջարկել եմ ևս մեկ նախագիծ՝ Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:

Անցած դարի 80-ական թվականներին գիտնականները հաստատեցին օզոնային շերտի քայքայումը Անտարկտիդային վրա, որը կոչվում է <<օզոնային խոռոչ>>։ Հետագա ուսումնասիրություններն ապացուցեցին, որ այդպիսի  խոռոչներ առաջանում են ամենուրեք։ Գրում է Լուսին Տեր Դաւիթյանը:

9-րդ դասարանի սովորողները իրականացնում են ՀՀ կլիմա նախագիծը:

Սովորողները լուծում են խնդիրներ, ներկայացնում է Թոռունյան Մերին:

Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Մեռյալ ծովի հայելու մակերեսին, եթե ծովի
բացարձակ բարձրությունը տվյալ պահին –400 մ է:

100մ=10մմ
400մ=xմմ

x=40մմ

760+40=800մմ

Պատ․՝ 800մմ (մթնոլորտային ճնշումը)

Մելքումյան Սվետլանան ներկայացնում է ՀՀ-ում ջերմաստիճանային ինվերսիայի երևույթը:

Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։

Թողնել մեկնաբանություն