Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.

Հողի դեգրադացումը, հողի աստիճանական վատթարացումն է, հողերի կամ հողառաջացման պայմանների վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունների հետևանքով և բնական ճանապարհով (սելավ, ողողում, աղակալում) հողերի վատթարացման և քայքայման շարժընթացը։ Առաջանում է հողերը ոչ ճիշտ օգտագործելիս, հողային ծածկույթի կառուցվածքի ու հողի բերրիության պահպանման միջոցառումները չապահովելիս: Գրում է Ինեսա Գափոյանը:

Թթվային անձրևներն են որոշում հողի թթվայնության մակարդակի նվազումը, որը գյուղատնտեսական հողի համար կարող է լինել օգտակար, քանի որ այն բավարարում է թթվայնությանն դիմակայող մշակաբույսերի սնուցիչային կարիքների համար: Փոխարենն անտառային հողում, որն արդեն թթու է, այն բուսականությանը հասցնում է դանդաղ, սակայն պրոգրեսիվ վնաս և հաճախ հանգեցնում է բուսականության ավարտին: Գրում է Գոհար Մավյանը:

Թթվային անձրևներ

9-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ կլիմա նախագիծը:

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը: Գրում է Մարիամ Հովհաննիսյանը:

11-րդ դասարանի սովորողներին առաջարկել եմ նախագիծ՝ Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:

Օզոնային շերտը բացառիկ դեր ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։ Այն կլանում է Արեգակից դեպի Երկիրն եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների զգալի մասը և մարդկանց, կենդանիներին ու բույսերին վահանի պես պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունից։ Գրում է Արեւ Տեր Դաւիթեանը:

Թողնել մեկնաբանություն