Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:Նախագիծ

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Վերլուծել օզոնային շերտի քայքայման պատճառները, հետևանքները և արժևորել օզոնային շերտի պահպանության խնդիրը:

Ընթացքը (Ժամանակահատվածը 3 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել օզոնային շերտը,

2.Ուսումնասիրել օզոնի առաջացումը,

3.Տարբերակել մթնոլորտային օզոնի օգտակար և վնասակար ազդեցությունները,

4.Հասկանալ օզոնային շերտի դերը ողջ երկրագնդի համար,

5.Պատկերացում կազմել երկրագնդի վրա օզոնի բաշխվածության մասին,

6.Հասկանալ օզոնային շերտի քայքայման պատճառները,

7.Ներկայացնել օզոնային շերտի բացակայության հետևանքով առաջացող խնդիրները,

8.Թվարկել մի քանի հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ օզոնային շերտի բացակայության հետևանքով երկրի մակերևույթ հասած ուլտրամանուշակագույն ճառագայթներից,

9.Ծանոթանալ օզոնային շերտի պահպանության ծրագրերին, արձանագրություններին,

10.Դիտել Օզոնային խոռոչներ ֆիլմը, վերլուծել,

11.Դիտել Օզոնային շերտի քայքայում ֆիլմը, վերլուծել:

12. Ներկայացնել օզոնային շերտի փոփոխության նշանակությունը Հայաստանի բնակչության և բուսակենդանական աշխարհի համար։

13.Դիտարկել օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր,

Արդյունքը՝

1.Սովորողները իրենց բլոգներում ներկայացնում են օզոնային շերտի դերը ողջ երկրագնդի համար և քայքայման պատճառները,

2.Դիտել և ներկայացնել բլոգում ֆիլմերի վերլուծությունները, դիտարկել օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր,

3.Ներկայացնել օզոնային շերտի բացակայության հետևանքով առաջացող խնդիրները, կցել նաև ֆիլմ, որը դիպուկ կներկայացնի դրանք,

4.Արժևորել օզոնային շերտի պահպանության խնդիրը և հնարավոր տարբերակներ առաջարկել, որոնք կարծում եք, որ ծրագրերում բացակայում են և կարող են արդյունավետ լինել: Ներկայացնել բլոգում:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր և համացանցային ռեսուրսներ՝

Օզոնային շերտ

Օզոնային շերտի քայքայում

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին ՀՀ օրենք

Թողնել մեկնաբանություն