Daily Archives: 14.04.2020

Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:Նախագիծ

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Վերլուծել օզոնային շերտի քայքայման պատճառները, հետևանքները և արժևորել օզոնային շերտի պահպանության խնդիրը:

Ընթացքը (Ժամանակահատվածը 3 շաբաթ)

Բովանդակություն՝

Շարունակել կարդալ

Օզոնային շերտի քայքայում

Օզոնային խոռոչ, Երկրի օզոնային շերտի կոնցենտրացիայի տեղային նոսրացում։

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

 Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։

Շարունակել կարդալ

Օզոնային շերտ

Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է, որը գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։

Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 14.04.2020

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները:

Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մակերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Գրում է Մանե Բարսեղյանը:

Կեչուտի ջրամբար
Շարունակել կարդալ