Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝
- Կրթահամալիրի տնօրենի հրաման
- «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը # 2
- Ապրիլի ուսումնական օրացույց
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
ՀՀ կլիման, առանձնահատկությունները
Առաջադրանք Մաս 1.
Համառոտ ներկայացնել ՀՀ կլիմայի վրա ազդող հիմնական գործոնները:
Վերլուծել ջերմաստիճանային ինվերսիայի երևույթը
Մաս 2.
Խնդիրների լուծում՝
1.Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Մեռյալ ծովի հայելու մակերեսին, եթե ծովի
բացարձակ բարձրությունը տվյալ պահին –400 մ է:
2.Լեռը օվկիանոսի ափին է (0 մ բարձրության վրա)՝ 45° աշխարհագրական լայնությունում, 0° ջերմաստիճանի պայմաններում: Մթնոլորտային ճնշումը լեռան գագաթին 300 մմ է: Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:
3. Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Էյր լճի հայելու մակերեսին, եթե լճի հայելու
բացարձակ բարձրությունը տվյալ պահին – 10 մ է:
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանքներ՝
Ուսումնասիրել և ներկայացնել հողերի կորստի հիմնական պատճառները:
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք Մաս 1.
Ուսումնասիրել ՀՀ ջրային ռեսուրսները:
Մաս.2
Ներկայացնել Հայաստանի ջրային ավազանների էկոլոգիական հիմնախնդիրները:
Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:Նախագիծ
Առաջադրանք Մաս 1. Ուսումնասիրել օզոնային շերտը, օզոնի առաջացումը:
Մաս 2. Ներկայացնել օզոնային շերտի դերը ողջ երկրագնդի համար և քայքայման պատճառները:
Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝
- Բլոգային աշխատանքի կատարման,
- Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:
Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։