Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Իրականացվող ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները
10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ
11-րդ դասարան՝ Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Կարող եմ նշել, որ ակտիվ էին հիմնականում այն սովորողները, ովքեր և դասարանում են ցուցաբերել ակտիվություն և այլ նախագծերի իրականացման ժամանակ հեռավար ուսուցմամբ: Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.
- Կապված առաջադրանքների պատասխանների հետ՝ կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
- Նամակագրություն. սովորողների առանձին հարցեր, քննարկումներ, ուղարկած առաջադրանքների հետ կապված ճշտումներ, ուղղորդում,
- Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է էլ․ հասցեով ինձ,
- Օրվա վերջում հրապարակում եմ բլոգների փաթեթներ, օրվա ամփոփում:
- Տեսակապով դաս Teams հարթակում:
Տեղադրում եմ ուսուցման արդյունքների ամփոփումները՝ ըստ օրերի:
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ՝ 06.04.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 07.04.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 08.04.2020