Սևանա լճի ջրագրական հիմնախնդիրները

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։

Ջրագրական հիմնախնդիրները.

  • Լճի մակարդակի արհեստական իջեցում,
  • Ջրածածկ անտառներ,
  • Կոմունալ-կենցաղային կեղտաջրեր,
  • Գյուղատնտեսություն և անասնապահություն,
  • Հանքարդյունաբերություն,
  • ՀԷԿ,

Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:  Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան  հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաև այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

Վերջին տասնամյակում սկսած 2002 թվականից Սևանա լճի մակարդակը ձեռնարկված միջոցառումների արդյունքում բարձրացել է մոտ 3,5 մետրով: Ցավոք ջրածածկվող տարածքները ժամանակին չմաքրվեցին և չնախապատրաստվեցին ջրածածկմանը: Այդ պատճառով ջրածածկ են եղել հազարավոր հեկտար ափամերձ անտառներ և թփուտներ:

Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառավարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով  առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ: Ներկայումս Սևանա լիճ է թափվում առափնյա 43 համայնքների, որից 5-ը քաղաքների կոյուղաջրերը: Սևանա լճի մերձակա 92 համայնքներում գործող 27 պաշտոնական աղբավայրեր կան, որոնք չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին:

Սոթքի ոսկու հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամու ազդեցությամբ փոշին տեղափոխվում է, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղղությամբ:Սոթքի հանքավայրում ոսկու որոնումները իջնում են ներքեւ՝ ավելի մոտենալով Սեւանա լճին եւ մեծացնելով, լճի, հողերի, Սեւանա լիճ թափվող գետերի աղտոտման հավանականությունը:

Սևանա լճի ջրային էկոհամակարգի վրա որոշակի բացասական ներգործություն ունեն նաև ավազանի գյուղատնտեսությունը և անասնապահությունը, որոնց արտանետումները ու կեղտաջրերը նույնպես ներհոսում են լիճ: Համեմատած խորհրդային տարիների հետ ջրովի վարելահողերի մակերեսը, պարարտանյութերի օգտագործումը, անասնապահական խոշոր տնտեսությունների թիվը նվազել են: Այդ պատճառով գյուղատնտեսության և անասնապահության արտանետումների ճնշումը լճի էկոհամակարգի վրա զգալիորեն նվազել է:


Մասրիկ գետի հունը միջին հոսանքում:Այղր գյուղի փոքր հէկ-ի ջրառի հետևանքով գետը լիովին ցամաքել է:

Սևանա լճի ջրային էկոհամակարգի վրա բացասական ներգործություն ունեն նաև լիճը սնուցող մոտ 10 գետերի վրա կառուցված փոքր Հէկ-երը, որոնց պատճառով խախտվել են գետերի էկոհամակարգերը, ջրային ռեժիմները:

Թողնել մեկնաբանություն