ՀՀ կլիմա:Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ կլիման,վերլուծել կլիմայական գլխավոր առանձնահատկությունները:

Ընթացքը (ժամանակահատվածը 1 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել ՀՀ կլիման,

2.Հասկանալ կլիմայական,որ գոտում է գտնվում ՀՀ-ն,

3.Քարտեզի վրա ցույց տալ ամբողջ մերձարևադարձային կլիմայական գոտին,

4.Ներկայացնել Սև և Կասպից ծովերի ազդեցությունը ՀՀ կլիմայի վրա,

5.Հասկանալ Իրանական սարհարթի թողած ազդեցությունը կլիմայի վրա,

6.Պատկերացում կազմել թե Մեծ Կովկասյան լեռնաշղթան ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ՀՀ կլիմայի վրա,

7.Հասկանալ ջերմաստիճանային ինվերսիա եզրույթը,

8.Ներկայացնել ՀՀ մթնոլորտային տեղումների բաշխվածությունը:

Խնդիրների լուծում՝

1.Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Մեռյալ ծովի հայելու մակերեսին, եթե ծովի
բացարձակ բարձրությունը տվյալ պահին –400 մ է:

2.Լեռը օվկիանոսի ափին է (0 մ բարձրության վրա)՝ 45° աշխարհագրական լայնությունում, 0° ջերմաստիճանի պայմաններում: Մթնոլորտային ճնշումը լեռան գագաթին 300 մմ է: Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:

3. Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Էյր լճի հայելու մակերեսին, եթե լճի հայելու
բացարձակ բարձրությունը տվյալ պահին – 10 մ է:

Արդյունքը՝

1.Սովորողները ներկայացնում են ՀՀ կլիմայի վրա ազդող հիմնական գործոնները:Տեղադրում են իրենց բլոգներում:

2.Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում,

3.Սովորողները լուծում են նշված խնդիրները, տեղադրում բլոգում:

4.Վերլուծել ջերմաստիճանային ինվերսիայի երևույթը: Տեղադրել բլոգում:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

ՀՀ կլիման, առանձնահատկությունները

Կլիմա

Կլիմայական գոտիականություն

Թողնել մեկնաբանություն