10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Հողային ռեսուրսներ նախագիծը: Ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով.
Մարդու ոչ խելամիտ գործունեության հետևանքով տեղի են ունենում գյուղատնտեսական հողերի քայքայում, ինչպես նաև տեղի է ունենում հողերի վատթարացում`ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի: Գրում է Գոհար Մավյանը:

Հողի արդյունավետ մշակման մակարդակի ապահովումը բոլոր սերունդների գերագույն պարտականությունն է: Գրում է Տիգրան Չերքեզյանը:
11-րդ դասարանի սովորողները իրականացնում են Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:
Հատուկ պահպանվող տարածքների առջև ծառացած խնդիրների մասին բավական մանրամասն գրում է Մարիա Մարուքյանը: Ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակներով։ ՀՀ անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է ՀՀ աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդու ազդեցությամբ և այլ գործոններով։ Գրում է Մանե Բարսեղյանը: