10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Հողային ռեսուրսներ նախագիծը: Ստացել եմ հետևյալ բլոգները առաջադրանքների փաթեթով`
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Գրում է Մելինե Ժամկոչյանը:

Հողը յուրահատուկ և անգնահատելի դեր ունի գյուղատնտեսական
արտադրության բնագավառում: Այստեղ այն հանդես է գալիս ոչ միայն որպես ճյուղի
գոյության նյութական պայման, դրա տեղաբաշխման ու զարգացման տարածական
հիմք, այլև արտադրության գլխավոր հիմնական միջոց: Գրում է Էլեն Պողոսյանը:
Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների
բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները
բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը,
անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում
բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը: Գրում է Ինեսա Գափոյանը: