10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները՝
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ):Գրում է Համիկ Թադևոսյանը:

Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը մոտավորապես հավասար է մեր մոլորակի ցամաքային մակերեսին (չհաշված սառցապատ տարածքները՝ Անտարկտիդան ու Գրենլանդիան, բևեռամերձ կղզիները և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Գրում է Թամարա Դավթյանը:
Հողառաջացման մեջ ամենից կարևոր դերը պատկանում է կենսաբանական գործնթացին, որի բաղադրիչ մասը օրգանական նյութի սինթեզն է: Գրում է Էլեն Վարդանյանը: