
Հողի հիմնական հատկությունըբերիությունն է, որով այն դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական անփոխարինելի միջոց և աշխատանքի առարկա:Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր բերքի ստացման գործում կարևոր նշանակություն ունի մարդու տնտեսական գործունեությունը ոռոգումը, պարարտացումը, չորացումը և այլն, որի արդյունքում
սակավ բերրի հողերը վեր են ածվում բարձր բերրի հողերի:
Ապարների քայքայումը, որի ընթացքում առաջանում է մանրացված զանգվածփխրուկ, կոչվում է հողմահարում:
Հողառաջացման մեջ ամենից կարևոր դերը պատկանում է կենսաբանական գործնթացին, որի բաղադրիչ մասը օրգանական նյութի սինթեզն է: Բարձրակարգ կանաչ բույսերը լեռնային ապարներից վերվնում են սննդառությքն համար տարրեր, օգտագործում ջուր և ածխաթթու գազ առաջացնում օրգանական մնացորդ: Մեռած բույսերը հարստացնում են ապարը օրգանական նյութերի մնացորդներով: Դանց մի մասը սնունդ է հանդիսանում միկրոօրգանիզմների համար, մյուս մասը հանքայնանում է և օգտագործում նոր օրգանական միացությունների հումուսային նյութերի: հողառաջացման տարբեր շերտերում տեղի է ունենում հանքային, օրգանական և օրգանահանքային նյութերի տեղաշարժ: Այտ պատճառով էլ առաջանում են գենետիկական հորիզոնները, որոնց ամբողջությունը կազմում է հողի պրոֆիլ: Հողակազմող պրոցեսի ընթացքում առաջացած նյութերը հումուսն ու հանքային
միացությունները կուտակվում են հողի տարբեր խորություններում:
Հողի հզորությունը որոշվում է հումուս պարունակող հորիզոնների գումարով:
Ըստ հզորության հողերը բաժանվում են 4 խմբի.
1.Սակավահզոր, երբ երկու հորիզոնների գումարը 30 սմ-ից պակաս է,
2.միջին հզորության երբ գումարը 30-50 սմ է,
3.հզոր, երբ գումարը 50-80սմ է ,
4. գերհզոր, երբ գենետիկական հորիզոնների գումարը
մեծ է 80 սմ-ից:
Ինչքան հողի գույնը մուգ է, այնքան այն բերրի է:
Հումուսը դա հողում եղած օրգանական մնացորդներն են, որոնք ենթարկվում
են հումիֆիկացման: Հումուսը պարունակում է մեծ քանակությամբ սննդատարրեր,
որոնք մատչելի չեն բույսերի համար, վերջինս բույսերի համար դառնում է մատչելի
բույսերի հողային բակտերիաների ու սնկերի կեսագործունեության արդյունքում:
Սակայն հումուսը դերը ավելի կարևոր է հողի ֆիզիկական հատկությունները
լավացնելու համար: Հումուսի քանակի պահպանման և ավելացման գործում
անհրաժեշտ է` բազմամյա և միամյա խոտաբույսեր մշակում, օգտագործել
օրգանական պարարտանյութեր, ընտրել հողի մշակման ճիշտ համակարգ:
Մարդը ձգտում է նպատակասլաց և արագ փոխել հողը, տալով նրան ցանկալի
հատկություններ: Սակայն միշտ չէ, որ մարդու միջամտությունը ունենում է դրական
արդյունք, այսպիսով հողի անսիստեմ մշակման և սխալ ոռոգման հետևանքով
աստիճանաբար զրկվում են բերք տալու հատկությունից: