Հողային ռեսուրսներ:Նախագիծ

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել հողային ռեսուրսները և պարզաբանել հողերի կորստի հիմնական պատճառները:

Ընթացքը (ժամանակահատվածը 4 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել հողային ռեսուրսները.

2.Հասկանալ թե հողը ռեսուրսների,որ տեսակին է պատկանում,

3.Հասկանալ հողի դերը երկրագնդի և ընդհանրապես մարդկության կյանքում,

4.Ներկայացնել հողերի կորստի հիմնական պատճառները,

5.Ուսումնասիրել հողերի քիմիական աղտոտումը,

6.Պատկերացում կազմել հողային ռեսուրսների պահպանության մասին,

7.Հասկանալ ինչպես ճիշտ հերկել հողը, ավելի չնպաստելով հողի տեղատարմանը,

8.Վերլուծել հողերի ռացիոնալ օգտագործումը:

Արդյունքը՝

1.Գիտելիքների ձևավորում հողային ռեսուրսների վերաբերյալ,

2.Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում,

3.Սովորողները իրենց բլոգներում ներկայացնում են հողի դերը երկրագնդի և ընդհանրապես մարդկության կյանքում,

4.Սովորողները ներկայացնում են հողերի կորստի հիմնական պատճառները, հրապարակում են բլոգում,

5.Սովորողները ուսումնասիրում են հողերի քիմիական աղտոտումը, և ներկայացնում են բլոգներում,

6.Սովորողները ուսումնասիրում են հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը, հրապարակում են բլոգում:

Ընտանեկան նախագիծ

Եթե փոքրիկ հողամաս ունեք քաղաքում կամ այս ընթացքում կարանտինային օրերը անցկացնում եք մարզերում, պատրաստեք փոքրիկ տեսանյութ հողի մշակման պրոցեսից, գյուղատնտեսական աշխատանքները արդեն սկսվել են:

Այն սովորողները, ովքեր բնակարանից դուրս չեն գալիս այս օրերին կարող են տնային որևէ բույսի մշակման տեսանյութ պատրաստել, ինչպես եք հարստացնում հողը, ինչ նյութեր եք օգտագործում, որը չի վնասում հողին:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

Հողային ռեսուրսներ

Հողերի հատկությունները

Հողերի աղտոտում

Հողագիտության հիմունքներ

ՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Թողնել մեկնաբանություն