Հեռավար ուսուցում՝ 06.04-10.04.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Առաջադրանք Մաս 1.

Ուսումնասիրել ՀՀ օգտակար հանածոները:

Ներկայացնել ՀՀ տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարները:

Մաս 2.

Խնդիրների լուծումներ՝

  1. Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 130C է,գագաթին՝ 10C :Ստորոտը ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:

2.Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 180C է, իսկ գագաթին՝ 120C:Ստորոտը ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):

  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:

Ռեսուրսապահովվածության վերաբերյալ խնդիրների լուծում՝

  • Մարզի ապահովվածությունը ածխի պաշարներով կազմում է 40 տ/մարդ,ածխի պաշարները՝1200000 տ: Որքա՞ն է մարզի բնակչության թիվը:
  • Նավթի համաշխարհային հետախուզված պաշարները կազմում են 133 մլրդ տ:Երկրագնդի բնակչության թիվը 7 մլրդ մարդ է: Որքա՞ն է երկրագնդի բնակչության մեկ շնչի հաշվով ռեսուրսապահովվածությունը նավթով:

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Հողային ռեսուրսներ

Առաջադրանքներ՝ Մաս.1

Ուսումնասիրել հողային ռեսուրսները,

Մաս 2.

Բլոգներում ներկայացնել հողի դերը երկրագնդի և ընդհանրապես մարդկության կյանքում:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում

Առաջադրանք Մաս.1

Ներկայացնել անտառները, որպես բնական ռեսուրս, նրանց մասնաբաժինը հանրապետության տնտեսական զարգացման մեջ:Տեղադրել բլոգներում:

Մաս 2.

Վեր հանել այն խնդիրները, որոնք ծառացել են հատուկ պահպանվող տարածքների առջև:

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Թողնել մեկնաբանություն