
Ծովասար համայնքի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը
Գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Գյուղը գտնում է ծովի մակարդակից 2100 մ բացարձակ բարձրության վրա: Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք: Գյուղի մակերեսը 7471.5 քառ, կմ ՝, բնակչությունը 2839 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 0,38 մարդ/կմ2 , գյուղում կա 706 տնային տնտեսություն 2018 թ. տվյալներով:Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղը բնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառից գաղթածներով: Գյուղի բնակչության այստեղ հասատվելը պայմնավորված էր և Սևանի լճի մոտիկության և Ծակքար գետի առկայությամբ: Գյուղը Սևանա լճից հեռու է 7 կմ, գյուղի անմիջապես կողքով է անցնում Ծակքար գետը:

Տարաբնակեցման վրա ազդող բնական գործոնները
Մեծ է բնական գործոնների անուղղակի ազդեցությունը տարաբնակեցման վրա: Մարդիկ տեսել են Ծակքար գետում ձկների մեծ պաշար,ազատ դաշտեր, գյուղատնտեսական մեծաքանակ հողեր, սարից իջնող սառնորակ քաղցրահամ ջուր, և այս ամենը դարձել է այս շրջանում հիմնական բնակություն հաստատելու հիմնավոր պատճառ:

Չնայած նրան, որ 2000-2500 մետր բարձրությունները ՀՀ տարածքում համարվում են անբարենպաստ, իսկ գյուղը գտնվում է 2100 մ բարձրության վրա, այստեղ բնակիչները փորձել են ծավալել գյուղատնտեսական աշխատանքներ, իհարկե այն կրում է սեզոնային բնույթ (ամառային արոտավայրեր):
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Ներկայացնենք համայնքի տարաբնակեցման վրա ազդող գործոնները:
Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարները նպաստում են տարաբնակեցման ձևավորմանը և տարածաժամանակային զարգացմանը, ըստ այդմ սկսենք Ծակքար գետից՝ գետի վրա կառուցված է եղել ջրաղաց, որը ունեցել է մեծ տնտեսական նշանակություն, թե Ծովասար համայնքի, թե հարևան գյուղերի համար, քանի որ բնակիչները զբաղվել են մեծամասշտաբ հացահատիկի մշակմամբ, այժմ ջրաղացը չի գործում, քանդված է, բայց կառույցի կմախքը դեռևս պահպանվում է:

Ոռոգման համար գետի ջուրը չի օգտագործում, կիրճը բավականին խորն է, ջրի դուրս բերումն էլ ֆինանսական միջոցներ է պահանջում, իհարկե ոռոգման ջրի խնդիր գյուղի բնակչությունը չունի, ջուրը բերվում է «Ալխաշան» կոչվող տարածքի աղբյուրներից, գտնվում է գյուղից հվ-արմ, բավականին մեծ հեռավորության վրա, բայց ֆինանսապես ավելի ձեռնտու է:
Ինչ վերաբերվում է գետի ձկնային պաշարներին, դրանք վաղուց սպառված են, իհարկե պատճառներից մեկը Սևանա լճի ափին գետաբերանում պատնեշների կառուցումն էր, որի պատճառով ձկները չէին կարողանում լողալ և հասնել ձվադրավայրեր, որոնք գետերի ակունքում են:
Փաստորեն այն բնական գործոնը, որը ժամանակին պատճառ է հանդիսացել այս տարածքում հաստատվելու, այժմ որևէ դեր չի կատարում: 2015 թ. ավարտվել են ջրահավաք երկու ավազանի կառուցման և խմելու ջրի նոր արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, ջուրը բերվում է «Ալխաշան» կոչվող տարածքի աղբյուրներից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 12 լիտր վայրկյան: Այն միացվել է օրվա կարգավորիչ ջրամբար մտնող խողովակաշարին, որի տրամագիծը փոքր է` 225 միլիմետր:
Բնական գործոններից առաջնայինը, որն ազդում է տարաբնակեցման վրա, հանդիսանում է մակերևույթը, որն էլ վերջին հաշվով պայմանավորում է տարաբնակեցման վրա ազդող գործոնների ողջ համալիրը և առանձնահատկությունները: Մակերևույթի հատկանիշներն են թեքությունները,բարձրությունը, մասնատվածությունը:
Բարձրլեռնային շրջանները համայնքի համար ծառայում են բազմամյա տնկարկներ, հացահատիկի և կարտոֆիլի մշակության հողահանդակներ, արոտավայրեր և խոտհարքեր: Արոտավայրերի հետ կապված բնակչությունը դեռևս խնդիրներ չունի, այստեղ չի նկատվում նաև գերարածեցման երևույթը, պատճառը անասունների գլխաքանակի կտրուկ նվազումն է: Ինչպես արդեն նշել էի գլխավոր զբաղմունքը գյուղում անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը և առաջնային գործոն մնում է արտագնա աշխատանքը:
Տարաբնակեցումը հասարակության տարածքային կազմակերպման հենքն է, ձևավորման վրա ազդող գործոնների մի մասը՝ ջրագրական ցանց, ռելիեֆ, աշխարհագրական դիրք, հողահանդակներ, փոփոխական չեն, սակայն մյուս գործոնները ժամանակի ընթացքում փոփոխվում են:
Տարաբնակեցման վրա ազդող սոցիալ-տնտեսական գործոնները Տարաբնակեցման գործընթացների և ընդհանրապես տարաբնակեցման գործընթացների ձևավորման ու զարգացման ավելի մեծ ազդեցություն են թողնում ներքին մեխանիզմներն ու գործոնները, այդ թվում նաև ինքնակազմակերպման և ինքնակարգավորման գործընթացներն ու մեխանիզմները: Դրանք են բնակչության բնական վերարտադրությունը, միջբնակավայրային աշխատանքային, տնտեսա-արտադրական և սոցիալ-մշակութային կապերի զարգացումը և ամենից գլխավորն ու կարևորը մարդկանց տարածաժամանակային կենսագործունեությունը և դրա հետ կապված ժամանակային ռիթմերը:
Տարաբնակեցման դրական կողմ կարող ենք նշել նաև բնական գազի մատակարարումը, ամբողջ գյուղի բնակչությունը ապահովված է գազով: Համայնքում իրականացվել են նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ, գլխավոր փողոցները ասֆալտապատ են:
Համայնքում լուծվում է նաև մանկապարտեզի առկայության հարցը, մինչ օրս մանկապարտեզ չկա համայնքում, նոր պետք է սկսվեն շինարարական աշխատանքները: Երեխաների զարգացման հարցը համայնքում, ինչպես շատ այլ համայնքներում բացիթողի վիճակում է, այստեղ չկան արվեստի դպրոցներ, նախակրթարաններ, երաժշտական դպրոցներ, միայն գործում է մշակույթի տանը պարի խմբակ, որտեղ դպրոցական երեխաների մեծ մասը հաճախում է:
Համայնքում գործել է պատուհաններր,դռներ արտադրող գործարան, իհարկե մասնավոր, որը ապահովվում էր բնակչությանը աշխատանքով, հարկ ենք համարում նշել, որ այդ գործարանի գործարկման տարիներին տղամարդիկ աշխատում էին այդտեղ շուրջտարի և արտագնա աշխատանքի չէին մեկնում: Այժմ գործարանը փակ է:
Համայնքում եղել է նաև պահածոներ արտադրող գործարան,(մասնավոր) իհարկե այս գործարանի աշխատանքով կանայք ևս կարողանում էին առանց գյուղից դուրս գալու աշխատել, բացի այդ գործարան էին հանձնում հենց իրենց մշակած բանջարեղենները, մրգերը: Բացի այդ աշխատեղեր էին ստեղծվում նաև հարևան համայնքների բնակիչների համար, սակայն գործարանը չընդլայնվեց, այլ փակվեց:
Համայնքում եղել է նաև հացի արտադրամաս(մասնավոր), ապահովված էին աշխատանքով համայնքի բնակիչները, արտագնա աշխատանքի մեկնողների թվի հստակ նվազում նկատվում էր այս արտադրամասերի գործարկման ժամանակ: Հացի փուռը այժմ չի գործում:
Գյուղում կա նաև բուժհաստատություն, վերջերս նաև ատամնաբուժարան, նախքան այդ բնակիչները որևէ բժշկական ծառայության համար պետք է հասնեին Մարտունի քաղաք:
Ծովասար համայնքը մարզկենտրոն՝ Գավառից հեռու է 35 կմ, ամենամոտ քաղաքը՝ Մարտունին 15 կմ հեռավորության վրա է: Համայնքում կարևոր խնդիր է հանրային տրանսպորտի բացակայությունը, գյուղից տեղաշարժվել կարող են բնակիչները տաքսիների միջոցով, որը ոչ բոլորին է հասու, ֆինանսական միջոցներեվ պայմանավորված: Բանկերի և այլ կառույցների ծառայություններից օգտվելու համար համայնքի բնակիչները պետք է հասնեն Մարտունի քաղաք, մարզկենտրոն գնալու մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև դեպի մարզկենտրոն հանրային տրանսպորտ չկա նույնիսկ Մարտունի քաղաքից: Թվում է տրանսպորտի բացակայությունը խնդիր է ՀՀ գյուղերի մեծ մասում:
Որոշ գիտնականների կարծիքով, տրանսպորտային միջոցների բարելավումը նոր, արագընթաց միջոցների ստեղծումը, իհարկե ավելի են մոտեցնում բնակավայրերը, միաժամանակ ընդարձակվում են ՏՀ-երի տարածական սահմանները:
Լեռնային շրջաններում կարող են ակտիվանալ տարաբնակեցման համակարգաստեղծ գործընթացները, քանի որ այստեղ բնական պայմանները սահմանափակ տարածքում խիստ փոփոխության են ենթարկվում, ինչը և տարբեր վերընթաց գոտիներում փոխում է մարդկանց զբաղմունքի բնույթը և տարբեր բնակավայրերի գործառույթները ու բնակչության կենսագործունեության բնույթը ոչ թե միմյանց կրկնում են ինչպես հարթավայրերում, այլև միմյանց լրացնում: Դրա շնորհիվ էլ զարգանում են արտադրատնտեսական կապերը (ապրանքափոխանակում) հողագործական-գետահովտային և անասնապահական-լեռնային բնակավայրերի միջև:
Համայնքի բնակիչների համար կարևոր գործոն է ապրանքափոխանակությունը, համայնքը տափաստանային լանդշաֆտային գոտում է գտնվում, այստեղ բերրի սևահողեր են, բնակիչներին մնում է ապրել և մշակել, զարգացնելով ապրանքափոխանակության գործոնը: Այս գոտում աճում են հետևյալ մշակաբույսերը՝ գարի, ցորեն, կարտոֆիլ, լոբի, գազար, վարունգ, կաղամբ, մրգերից՝ տանձ, խնձոր, կեռաս, բալ, շլոր:
Տարաբնակեցումն ազդում է ապրելակերպի վրա` ստեղծելով կենսագործունեության համար որոշակի պայմաններ, որոնք լավագույն են համարվում այն ժամանակ, երբ մարդը հնարավորություն է ունենում ժամանակի ավելի փոքր ծախսումներով բավարարել ավելի շատ պահանջմունքներ, օգտվել ավելի շատ ծառայություններից, որն էլ հնարավոր է միայն տարաբնակեցման համակարգի, արտադրության և սպասարկման տարածքային համալիրների խելամիտ համադրման միջոցով:
Ծովասար համայնքի ձեռքբերումները և բացթողումները, դրական և բացական կողմերը:
| Դրական | Բացասական |
| Խմելու ջրի առկայություն | Արվեստի դպրոցների, մանկապարտեզների, նախակրթարանների բացակայություն |
| Գազամատակարարմամբ ապահովվածություն | Տրանսպորտային ցանցի անհասանելիություն |
| Աղբահանության առկայություն | Հողամասերի միջև ճանապարհների բացակայություն, պայմանավորված սրանով կարտոֆիլի, հացահատիկի ցանքերի նվազում |
| Ճանապարհների վերանորոգում | Երեխաների խաղահրապարակների բացակայություն |
| Ոռոգման ջրի հասանելիություն | Աշխատատեղերի բացակայություն |
| Մասամբ ճանապարհների լուսավորվածության առկայություն | Կանաչապատ տարածքների բացակայություն, Գործող եկեղեցու բացակայություն,աղանդավորների թվի մեծացում |
Տարաբնակեցման վրա ազդող ժողովրդագրական գործոններ
Տարաբնակեցման վրա ազդող գործոններից նշենք նաև ժողովրդագրական գործոնը, որն իր մեջ ներառում է ծնելիությունը, միգրացիան և կյանքի որակի բարելավումը։ 2018 թ. տվյալներով համայնքում գրանցված ծնունդների քանակը 34 մարդ է, մահացության քանակը ՝23:
Համայնքում տղամարդկանց 90 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, մնացած 10 տոկոսի մեջ մտնում են 70 և ավելի բարձր տարիքի անձինք և անչափաս երեխաներ: Կարևոր քայլ կարող ենք դիտարկել այնպիսի քաղաքականության մշակումը, որը կնվազեցնի միգրացիոն արտահոսքը, ինչպես վերոգրյալում նշել ենք, այդպիսի քայլերից մեկը աշխատատեղերի ստեղծումն է:
Առաջարկություններ
1.Ապահովվել հողամասերի միջև ճանապարհների անցկացումը, որը առաջին հերթին կնպաստի կարտոֆիլի, հացահատիկի ցանկերի ավելացմանը և համայնքի տնտեսության զարգացմանը,
2. Համայնքի բնակիչներին ապահովվել տրանսպորտային միջոցներով, որը կնպաստի բնակչության հեշտ և մատչելի տեղաշարժին դեպի ամենամոտ գտնվող քաղաք, կամ մոտ համայնքներ,
3. Նախակրթարանների, մանկապարտեզների կառուցում, երեխաների ապահովում զարգացման կենտրոններով,
4.Երեխաների համար խաղահրապարակների կառուցում,
5.Կանաչապատման աշխատանքների իրականացում,
6.Նախկինում գործող արտադրամասերի վերագործարկում,
7.Աշխատատեղերի ստեղծում, արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատում
8.Ժամանցային վայրերի կառուցում:
9.Եկեղեցու վերանորոգում,
Օգտագործված գրականության ցանկ
1.Մ.Մանասյան, ՀՀ տարաբնակեցման համակարգը, Երևան,ԵՊՀ հրատ. 2005, 398 էջ
2.https://armenpress.am/arm/news/819203.html ,
3.https://hy.wikipedia.org/wiki/%D4%BE%D5%B8%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80,
4.http://ysu.am/files/10.%20SETTLEMENT%20SYSTEM%20AND%20SPATIAL%20DIFFERENTIATION.pdf ,