11-րդ դասարանի սովորողները իրականցնում են Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:
Ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, բնապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Շարունակությունը Մարիամ Տեր Դավթյանի բլոգում:
Արգելոցների, արգելավայրերի մասին բավականին մանրամասն գրում է Ինեսսա Փանոսյանը: Ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
9-րդ դասարանի սովորողները իրականացնում են ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները նախագիծը: Ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:
Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ ՀՀ տարածքի երկրաբանական ողջ ժամանակաշրջանն բաժանում ենք 3 փուլի՝ մինչքեմբր-սիլուրյան,հերցինյան և ալպյան:Գրում է Մերի Թոռունյանը:
Հաշվարկային մասը իհարկե անպակաս է նրանց նախագծերից, ներկայացնում է Սվետլանա Մելքումյանը:
Որոշել Արագած լեռան գագաթին (4090 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
1) 4090։100=40,9
2)40,9×10=409
3)760-409=351մմ
Պատ.՝ Արագած լեռան գագաթին 351 մմ է: