Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 02.04.2020

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները: Շարունակությունը Տիգրան Չերքեզյանի բլոգում:

Էլինա Սիմոնյանը ներկայացնում է ԱԷԿ-ի հիմնական խնդիրները՝

  • հավասարապես բարդ խնդիրները կապված են հեղուկ և պինդ ռադիոակտիվ թափոնների հետ: Լուրջ խնդիր է վառելիքի պահեստի լողավազաններից ռադիոակտիվ ջրի արտահոսքը `դրանց կոռոզիայից: Մշակվել են հեղուկ թափոնների մաքրման տեխնոլոգիաներ
  • հիմնական խնդիրը ատոմակայանների անվտանգությունն է: Եթե ռեակտորում ջրի շրջանառությունը հանկարծ դադարում է, ապա միջուկում ջերմությունը արագ կուտակվելու է, և միջուկի բաղադրիչները կսկսեն հալվել:
  • հսկայական քանակությամբ ջուր է անցնում ատոմակայանում
  • հսկայական խնդիր է ծախսված ատոմակայանների ապամոնտաժումը և դրանց ռեակտորների հուղարկավորությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային և արևային կենսազանգվածի ռեսուրսները:Շարունակությունը Նարեկ Վարդանյանի բլոգում:

Մակընթացային էներգիան տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի:Շարունակությունը Գոհար Մավյանի բլոգում:

Արմեն Ստեփանյան

Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։ Գրում է Էլեն Վարդանյանը:

Թողնել մեկնաբանություն