10-րդ դասարանի սովորողները շարունակում են ակտիվորեն աշխատել:
Իրականացվող ուսումնական նախագիծը՝
Այս օրվա առաջադրանքների փաթեթը՝
ՀԷԿ-ները էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն դրանք ունեն իրենց բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաև հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Գրում է Լիլիթ Աբրահամյանը:
Ճառագայթաակտիվ նյութերն առաջացնում են քաղցկեղային հիվանդություններ, վարակում են մոտակա տարածքը, իսկ քամին կարող է այդ նյութերը տարածել վթարի վայրից հազարավոր կիլոմետրեր հեռու: Խոշոր վթարների հետևանքներից հազարավոր մարդիկ են տուժում և տևականորեն տառապում: Շարունակությունը Թամարա Դավթյանի բլոգում:

Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։ Արևային էներգիայի մասին գրում է Համիկ Թադևոսյանը: