Monthly Archives: Ապրիլ 2020

Ապրիլյան հաշվետվություն

Առցանց ուսուցում՝ 30.03-03.04.2020: Առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 30.03-03.04.2020

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:Նախագիծ

Հողային ռեսուրսներ:Նախագիծ

Էներգետիկ ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

Հեռավար ուսուցում՝ 06.04-10.04.2020:Առաջադրանքների փաթեթ

ՀՀ ջրային ռեսուրսներ: Նախագիծ

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 30.04.2020

Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Էլեն Վարդանյանը անդրադառնում է հողի մշակման առանց վար եղանակին, պահպանությանը և ռացիոնալ օգտագործմանը:

Ամբողջ աշխարհում ավելի քան 110 մլն հեկտար հողատարածք մշակվում է առանց վար եղանակով: Սա խոսում է այն մասին, որ տարբեր կլիմայական, հողային եւ ջրային պայմաններում այս մեթոդը կարող է դրսևորել բարձր հարմարվողականություն։ Գրում է Էլեն Վարդանյանը:

ՀՈՂԻ ԱՆՎԱՐ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ...

Կարծում եմ, որ հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Գրում է Էլեն Վարդանյանը:

ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼԱՎԱԳՈւՅՆ ...

Էլեն Վարդանյանը անդրադարձել է նաև հողի ռացիոնալ օգտագործմանը: Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սկզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։

Ի՞նչ ազդեցություն կունենա բարձր ...

Ավելին կարդալու համար անցնել Էլեն Վարդանյանի բլոգ:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 29.04.2020

Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Էլեն Պողոսյանը պատրաստել է փոքրիկ տեսանյութ, որտեղ ներկայացնում է կալանխոե բույսի մշակումը, հողի հարստացումը այնպիսի նյութերով, որոնք չեն վնասի այն:

Տեսանյութը ներկայացնում եմ ստորև, ավելին կարդալու համար անցնել Էլեն Պողոսյանի բլոգ:

Էլեն Պողոսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ում հողերի պահպանության միջոցառումներին:

Հայաստանում հողերի պահպանության հիմնական ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելը։Հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է առաջնակարգ խնդիր: Այն ճիշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է դեգրադացիայի առաջացման կանխումը, քան պայքարելը դրա հետևանքների դեմ, որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:

Ավելին Էլեն Պողոսյանի բլոգում:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 28.04.2020

Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Գոհար Մավյանը անդրադարձ է կատարելի հողի աղտոտման աղբյուրներին:

Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ռադիոակտիվ թափոնները, տրանսպորտը, էներգետիկան:Ավելին Գոհար Մավյանի բլոգում:

ՀՈՂԻ ԷԿՈԼՈԳԻԱ

Գոհար Մավյանը մանրամասն ներկայացրել է հողերի պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:

Հողերի պահպանության ոլորտում իրականացվում են մի շարք ծրագրեր ու նախագծեր, այդ թվում նաև` միջազգային կազմակերպությունների հետ։ Հողերի պահպանությունը, որն ուղղված է հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործմանը, ներառում է տնտեսական, կազմակերպչական, օրենսդրական և այլ միջոցառումների մշակում և կիրառում։ Գրում է Մավյան Գոհարը:

Հողային ռեսուրսների պահպանումը և ...

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 27.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ ուսումնասիրում ենք հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:

Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։ Գրում է Ինեսա Գափոյանը:

Կառավարությունը հավանություն տվեց ...

Ինեսա Գափոյանը անդրադարձել է այն միջոցառումներին, որոնք կարող են կանխել հողերի հետագա աղակալումը և դարձնել այդ հողերն օգտագործելի:

ԱՂԸ ԴԱՏԱՐԿՈւՄ Է ԳՅՈւՂԵՐԸ

Ավելին կարող եք կարդալ Ինեսա Գափոյանի բլոգում:

Հեռավար ուսուցում՝ 27.04-01.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Լճերը, ջրամբարները

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 30.04.2020, ժամը՝ 15:00

Առաջադրանք Մաս 1.

Շարունակել կարդալ

Լճերը, ջրամբարները: Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը և ջրամբարները, վերլուծել հանրապետության համար նրանց ունեցած կենսական նշանակությունը:

Ընթացքը (ժամանակահատվածը 2 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը,

2.Թվարկել ՀՀ խոշոր լճերը,

3.Ներկայացնել ՀՀ-ում լճերի ծագման տեսակները,

4.Նկարագրել ՀՀ լճերի սնման ռեժիմները,

Շարունակել կարդալ

ՀՀ ջրամբարներ

Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով:

Շարունակել կարդալ

Սևանա լիճ

 Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա:

Շարունակել կարդալ

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։

Շարունակել կարդալ