Monthly Archives: Մարտ 2020

ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը: Այն զբաղեցնում է 29 740 կմ² տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև:

Շարունակել կարդալ

Բնական աղետներ:Նախագծի ամփոփում

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Բնական աղետներ նախագիծը:

Նախագծի շրջանակում իրականացրեցինք հետևյալ ֆիլմերի դիտումները՝

  1. Բնական աղետներ: Սողանքներ, ֆիլմի դիտում,
  2. Հրաբուխներ: Բնական աղետներ
  3. Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը,
  4. Տոկիո, երկրաշարժ և ցունամի,
Շարունակել կարդալ

Մակընթացային էներգիա

Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս:

Շարունակել կարդալ

Քամու,գեոթերմալ էներգիա,կենսագազ

Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անհամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր):

Շարունակել կարդալ

Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում: Նախագիծ

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել ՀՀ կենսաբազմազանության արդի հիմնախնդիրները,
  • Դասակարգել բնության հատուկ պահպանվող տարածքները,
  • Ուսումնասիրել անտառօգտագործման հիմնախնդիրները,
  • Վերլուծել անտառների կրճատման գլխավոր պատճառները:
  • Համեմատել բնածին և մարդածին ազդեցություններով պայմանավորված անտառային ոչնչացումները:
Շարունակել կարդալ

Հայաստանի «Կարմիր գիրքը»

Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի բազմազանությամբ: Դրա վառ ապացույց այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է ծածկասերմ բույսերի շուրջ  3500 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի: Այսինքն`ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը , իր ֆլորայի կազմում ունի Կովկասում աճող տեսակների կեսը:

Շարունակել կարդալ

ՀՀ ազգային պարկերը

«Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1987թ., ընդգրկում է Սևանա լճի հայելին և դրա շրջակայքը: Զբաղեցնում է շուրջ 150 հզ. հա տարածք: «Սևան» ազգային պարկը բնապահպանական գիտահետազոտական վայր է և իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգերի և բնական պաշարների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, ինչպես նաև վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը:

Շարունակել կարդալ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Նպատակը՝

  • Հայրենագիտություն
  • Բնապահպանություն
  • Բարձունքի հաղթահարում

Երթուղին՝

  • Մեկնում՝ Երևան- Սևան-Հայրավանք-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա-Լեռնահովիտ-Սելիմի իջևանատուն-Շատին-Հերմոն-Արատես- երթուղով:
  • Վերադարձ՝  Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Չիվա-Զանգակատուն-Լանջառ-Լուսաշող- Լանջանիստ-Շաղափ-Ուրցաձոր- Վեդի-Արտաշատ-Երևան երթուղով:
Շարունակել կարդալ