Այս օրերին ավելի ու ավելի ենք համոզվում, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման համար պետք է դադարենք մարդկանց հետ շփումները:Որն էլ իր հերթին ավելի է արժևորում մարդկանց և հարաբերությունները: Մինչ մենք մեկուսացած մտածում ենք, 10-րդ դասարանի սովորողները ուսումնասիրում են վիրուսը և կատարում դիտարկումներ:
Շարունակել կարդալMonthly Archives: Մարտ 2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:18.03.2020
Սովորողները շարունակում են նոր կորոնավիրուսի մասին գրել, թարմ ու ճշգրիտ տեղեկություններ գտնել, ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները իհարկե առաջնայինն են:
Շարունակել կարդալՌեսուրսաապահովվածություն
Ռեսուրսաապահովվածություն: Ցուցանիշները
Հանքային ռեսուրսների սպառման վտանգը մասնագետներին դրդում է պարբերաբար գնահատել դրանց արդեն օգտագործված և դեռևս պահպանվող չափերը ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջությամբ աշխարհում: Երկրների, տարածաշրջանի կամ ընդհանրապես ամբողջ աշխարհի սպառվող ռեսուրսի տվյալ տեսակի ապահովվածությունը գնահատելու
նպատակով օգտվում են ռեսուրսաապահովվածության ցուցանիշից: Այն հաշվում են երկու եղանակով:
Շարունակել կարդալՀեռավար ուսուցման օրվա արդյունքներ:17.03.2020
«Ամբողջ աշխարհում գիտնականները փորձում են վիրուսի դեմ պատվաստանյութեր ստանալ, սակայն նշվում է, որ այն զանգվածային սպառման համար հասանելի կլինի 2021թ.:Մի շարք միջազգային ավիաուղիներ չեղարկել են չվերթները, երկրները փակել են հարևանների հետ սահմանները, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել»:Նոր կորոնավիրուսի մասին գրում է 10-րդ դասարանի սովորող Ինեսա Գափոյանը(1):
Շարունակել կարդալՀեռավար ուսուցման օրվա արդյունքներ:16.03.2020
Մենք այս օրերին ականատեսն ենք լինում նրա, որ մարդկային կենդանի շփումը գնալով ավելի ու ավելի թանկ է դառնում: Քանի որ բոլորը անհանգստացած են նոր կորոնավիրուսի տարածմամբ, ամենահետաքրքիր և արդիական խնդիրն է այժմ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում, առաջարկեցի սովորողներին իրականացնել նախագիծ Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ:
Շարունակել կարդալԱրեգակի ճառագայթների անկման անկյան որոշում
Բանաձևերում α-ն արեգակի ճառագայթների անկման անկյունն է, իսկ φ-ն վայրի աշխարհագրական լայնությունը:
Հունիսի 22-ին՝ կեսօրին, հյուսիսային կիսանգնդում ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – (φ – 23,5°) բանաձևով:
Հունիսի 22-ին՝ կեսօրին, հարավային կիսանգնդում ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – (φ + 23,5°) բանաձևով:
Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրին, հարավային կիսագնդի ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է՝ α = 90° – (φ – 23,5°) բանաձևով:
Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրին, հյուսիսային կիսագնդի ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է՝ α = 90° – (φ + 23,5°) բանաձևով:
Եթե Արեգակը զենիթային դիրքում է հասարակածի վրա, ապա երկրագնդի ցանկացած վայրի համար ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – φ բանաձևով:
Առցանց ուսուցում՝ 16.03-20.03.2020
Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Ժամանակահատված՝ մարտի 16-20
Շարունակել կարդալՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագիծ
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Ընթացքը(Ժամանակահատվածը 1 շաբաթ)
Նպատակը և խնդիրները՝
Շարունակել կարդալՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները
Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։
Շարունակել կարդալԿորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: Նախագիծ
Մասնակիցներ՝ 10-րդ, 11-րդ դասարանի սովորողներ
Ընթացքը(Ժամանակահատվածը 1 շաբաթ)
Նպատակը՝
- Դիտարկել կորոնավիրուսը, որպես կենսաբանական աղտոտում,
- Ուսումնասիրել և դիտարկել կորոնավիրուսը, որպես կենսաբանական զենք,
- Կորոնավիրուսի դեմ պաշտպանվելու միջոցներ։ Ամենօրյա հիգիենա: