Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 31.03.2020

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Պետք է նշեմ, որ աշխատում են բավականին ակտիվ:Այսօրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Էլեն Պողոսյան

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:
Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:Շարունակությունը բլոգում:

Թամարա Դավթյան

Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով: Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով:Շարունակությունը բլոգում:

Մելինե Ժամկոչյան

Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային:Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը:Շարունակությունը բլոգում:

Թողնել մեկնաբանություն