Սովորողներին հետաքրքրել էր Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ նախագիծը, որի մասին վկայում են այսօր ստացած առաջադրանքները, այն սովորողներից, ովքեր արդեն իսկ իրականացրել են նախագիծը:
Նոր կորոնավիրուսը սկսել է Հայաստանում տարածվել բավականին արագ, այս մասին ճշգրիտ տվյալներ է հաղորդում 11-րդ դասարանի սովորող Հասմիկ Պողոսյանը:
Այս շաբաթ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքները դադարում են, բացառությամբ ռազմավարական նշանակության, սահմանվում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Թույլատրվում են միայն մթերային խանութների և դեղատների աշխատանքը: Ավելին այստեղ՝ 1, 2:

Այս շաբաթ 11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնելու ենք Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:
11-րդ դասարանի սովորողների բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Արգելոցները բնության կամ ջրային տարածքների հատուկ պահպանման տեղամասեր են, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ ՀՀ-ում գործում է 3 արգելոց՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1, 33%-ը)։ Ավելին այստեղ: