Առցանց ուսուցում՝ 30.03-03.04.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Էներգետիկ ռեսուրսներ , շարունակում ենք նախագիծը:

Առաջադրանքներ՝ Մաս.1

Հիմնավորել այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտությունը:

Մաս.2

ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ- բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները:

ՓՀԷԿ-երի լայն տարածումը Հայաստանում, բերել կոնկրետ օրինակներ:

Ներկայացնել բլոգներում:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում

Առաջադրանք Մաս.1

Ուսումնասիրել հատուկ պահպանվող տարածքները.

  • արգելոցներ
  • արգելավայրեր
  • ազգային պարկեր

Մաս 2.

Համեմատել ՀՀ ազգային պարկերը և արգելավայրերը, առանձնացնել նմանություններ և տարբերություններ,ներկայացնել բլոգում:

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Առաջադրանք Մաս 1.

Ուսումնասիրել ՀՀ երկրաբանությունը, բնութագրել այն լեռնակազմությունը և ժամանակաշրջանը,որի շնորհիվ հանրապետության տարածքը թևակոխել է ցամաքային զարգացման փուլ:Ներկայացնել բլոգում:

Մաս 2.

Խնդիրների լուծումներ՝

  • Որոշել ՀՀ առավելագույն և նվազագույն բարձրությունների տարբերությունը, եթե ամենաբարձր կետը 4090 մետր է (Արագած), ամենացածրը՝375 մ (Դեբեդի կիրճ):
  • Որոշել Արագած լեռան գագաթին (4090 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
  • Որոշել Արարատ լեռան գագաթին (5165 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:

 

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Թողնել մեկնաբանություն