ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագծի ամփոփում

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ՝ ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները:

Սովորողները բավականին ակտիվ մասնակցություն ունեցան: Ուսումնասիրեցինք ՀՀ ռելիեֆը, ռելիեֆ առաջացնեղ հիմնական գործոնները, կատարեցինք մի քանի հաշվարկներ:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքները՝

1.Գոռ Փիլիպոսյան

ՀՀ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր՝ Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, Հրաբխային լեռնազանգվածներ, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ և Միջլեռնային իջվածքներ և գոգավորություններ:

2.Մերի Թոռունյան

Հանրապետության ամենացածրադիր վայրերն ունեն 375 մ (Դեբեդի հովիտ, Բագրատաշեն գյուղից 2 կմ հյուսիս) և 380 մ (Արաքսի հովիտ, Նռնաձոր գյուղ) բարձրություններ, առավելագույնը 4090 մ (Արագած լեռ) է, միջինը՝ 1830 մ։

3.Մելքումյան Սվետլանա

ՀՀ տարածքն առանձնանում է հարևան տարածքների նկատմամբ ավելի բարձր դիրքով։ Հանրապետության առավելագույն և նվազագույն բարձրությունների տարբերությունն անցնում է 3700-ից։ ՀՀ տարածքի 82%-ը զբաղեցնում են լեռները, իսկ մնացած 18%-ը հարթավայրերը։ ՀՀ-ում բացակայում են դաշտավայրեր, քանի որ տարածքի ամենացածր կետը գտնվում է 375մ բարձրության վրա։

Սովորողների հետ հաշվում ենք լեռների հարաբերական և բացարձակ բարձրությունները, մթնոլորտային ճնշման օգնությամբ:

4.Գոհար Արղության

  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 640 մմ է, իսկ գագաթին՝ 360 մմ:

640-360=280 մմ

280*100:10=2800 մ

Պատ․՝ 2800մմ

5.Մարիամ Հովհաննիսյան

  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է, իսկ լեռան գագաթին 360 մմ:

760-360=400 մմ

400*100:10=4000մ

Պատ․՝4000մ

Թողնել մեկնաբանություն