ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել ՀՀ երկրաբանությունը, վերլուծել մակերևույթի ձևավորման առանձնահատկությունները և ժամանակաշրջանը:
  • Վերլուծել այն գործոնները, որոնցով պայմանավորված է տվյալ շրջանում օգտակար հանածոների տարածումը:

Ընթացքը(Ժամանակահատվածը 2 շաբաթ)

  • Ուսումնասիրել երկրաբանական ժամանակագրությունը,
  • Պատկերացում կազմել այն փոփոխությունների մասին, որոնք տեղի ունեցել երկրագնդի վրա յուրաքանչյուր դարաշրջանում,
  • Նշել երկրաբանական դարաշրջանները,
  • Բնութագրել այն լեռնակազմությունը և ժամանակաշրջանը,որի շնորհիվ հանրապետության տարածքը թևակոխել է ցամաքային զարգացման փուլ,
  • Նշել Ալպյան լեռնակազմության ընթացքում այն փոփոխությունները,որոնք տեղի են ունեցել ՀՀ տարածքում,
  • Նշել երկրակեղևի հաստությունը ՀՀ տարածքում,
  • Ուսումնասիրել ՀՀ օգտակար հանածոները,
  • Բացատրել մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը:
  • Թվարկեք Հայկական լեռնաշխարհի, մասնավորապես ՀՀ ընդերքի մետաղային հանածոներից մի քանիսի խոշոր հանքավայրերը,
  • Թվել ՀՀ հանքային աղբյուրների ելքերից մի քանիսը:

Խնդիրների լուծումներ՝

  • Որոշել ՀՀ առավելագույն և նվազագույն բարձրությունների տարբերությունը, եթե ամենաբարձր կետը 4090 մետր է (Արագած), ամենացածրը՝375 մ (Դեբեդի կիրճ):
  • Որոշել Արագած լեռան գագաթին (4090 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
  • Որոշել Արարատ լեռան գագաթին (5165 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
  1. Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 130C է,գագաթին՝ 10C :Ստորոտը ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:

2.Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 180C է, իսկ գագաթին՝ 120C:Ստորոտը ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):

  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:
  • Տեսակապով դաս, 07.04.2020, ժամը՝15:00,կապի միջոցը՝ teams,
  • ՀՀ երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների քննարկում,
  • Հարցերի առկայության դեպքում՝ պարզաբանում,
  • Ռեսուրսապահովվածության բացատրություն,
  • Բացարձակ և հարաբերական բարձրությունների որոշում:

Ռեսուրսապահովվածության վերաբերյալ խնդիրների լուծում՝

  • Մարզի ապահովվածությունը ածխի պաշարներով կազմում է 40 տ/մարդ,ածխի պաշարները՝1200000 տ: Որքա՞ն է մարզի բնակչության թիվը:
  • Նավթի համաշխարհային հետախուզված պաշարները կազմում են 133 մլրդ տ:Երկրագնդի բնակչության թիվը 7 մլրդ մարդ է: Որքա՞ն է երկրագնդի բնակչության մեկ շնչի հաշվով ռեսուրսապահովվածությունը նավթով:

Արդյունքը՝

  • Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են ուսումնասիրություն ՀՀ երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ, վերլուծում են մակերևույթի ձևավորման առանձնահատկությունները և ժամանակաշրջանը:
  • Բացատրում են մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը, հրապարակում են բլոգում:
  • Սովորողները լուծում են վերը նշված խնդիրները և հրապարակում իրենց բլոգներում :

Հարցերի դեպքում գրե′ք g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները

Ռեսուրսաապահովվածություն

Թողնել մեկնաբանություն