Սովորողները շարունակում են նոր կորոնավիրուսի մասին գրել, թարմ ու ճշգրիտ տեղեկություններ գտնել, ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները իհարկե առաջնայինն են:

Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:
11-րդ դասարանի սովորողներ՝
Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ:

10-րդ դասարանի սովորողներ՝
Կենսաբանական զենք — հիմնականում պատոգենային միկրոօրգանիզմները կամ դրանց սպորները, վիրուսները, տոքսինները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները (օրինակ՝ հրթիռներ, օդանավեր և այլն), որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը զանգվածային ոչնչացման զենք է, ինչպես և քիմիական ու միջուկային զենքերը։

Ուսումնասիրելով, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաբանական զենքը, ինչ տեսակներ ունի, ինչպես է տարածվում, ինչ պաշտպանության միջոցներ կան, և ուսումնասիրելով կորոնավիրուսի տարածման եղանակներն ու արդեն ամբողջ աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը, միգուցե հնարավոր է այս վիրուսը համարել արդի կենսաբանական զենք։ Սակայն գիտնականները դեռևս չեն գտել այս վիրուսի առաջացման իրական պատճառները, կան միայն որոշակի ենթադրություններ։ Լավատեսությունը և վիրուսի դեռևս ամբողջական ուսումնասիրության ենթարկված չլինելը թույլ են տալիս խուսափել կորոնավիրուսը արդի կենսաբանական զենք համարելուց։