Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:16.03.2020

Մենք այս օրերին ականատեսն ենք լինում նրա, որ մարդկային կենդանի շփումը գնալով ավելի ու ավելի թանկ է դառնում: Քանի որ բոլորը անհանգստացած են նոր կորոնավիրուսի տարածմամբ, ամենահետաքրքիր և արդիական խնդիրն է այժմ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում, առաջարկեցի սովորողներին իրականացնել նախագիծ Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: 

Էկոլոգիա

  • 11-րդ դասարան-շաբաթական 2 ժամ
  • 10-րդ դասարան-շաբաթական 2 ժամ

Առցանց ուսուցման մարտի 16-ի համար ներկայացնում եմ սովորողների առաջադրանքների փաթեթներ, կապված նոր կորոնավիրուսի հետ:

11-րդ դասարանի սովորողներ՝

1.Լուսին Տեր Դաւիթյան

Ըստ պաշտոնական տվյալների վիրուսի նոր ձևը առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերք վաճառող շուկաներից մեկում:Արտաքնապես այն նման է թագի ու հենց իր տեսքի պատճառով էլ կոչվել է կորոնավիրուս, անգլերեն corona բառից, որը թարգմանաբար նշանակում է թագ։

2.Արեւ Տեր Դաւիթեան

2019թ դեկտեմբեր ամսվա վերջին Չինաստանը հայտարարություն տարածեց, ըստ, որի հայտնաբերվել է նոր վիրուսի տեսակ։ Հայտարարությունը չունեցավ մեծ արձագանք մինչ այն պահը, երբ օրեր անց արդեն 2020 թվականի սկզբին կորանավիրուս անվանում ստացած նոր մահացու վիրուսի տեսակը սկսեց շատ մեծ արագության տարածվել, Չինաստանում իսկ շուտով նաև աշխարհի տարբեր երկրներում։

3.Ինեսսա Փանոսյան

Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է լինել ավելի ծանր և հանգեցնել թոքաբորբի կամ շնչառական անբավարարության: Ավելի հազվադեպ դեպքերում հիվանդությունը կարող է ճակատագրական լինել: Տարեց մարդիկ և որոշակի հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են ասթմա, շաքարախտը կամ սրտի հիվանդությունը, ավելի մեծ վտանգ ունեն կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի զարգացման համար:

10-րդ դասարանի սովորողներ՝

1.Համիկ Թադևոսյան

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

2.Մելինե Ժամկոչյան

Ամենահավանական տեսություններից մեկը պնդում է, որ նոր կորոնավիրուսը ինչ-որ ձևով մարդկանց փոխանցվել է չղջիկներից, քանի որ չղջիկների հատուկ իմունային համակարգը հնարավորություն է տալիս դառնալ վիրուսային բազմաթիվ ինֆեկցիաների կրիչ։ Ոմանք էլ պնդում են, որ մարդու և չղջիկների միջև կապի օբյեկտ է դարձել Ուհան քաղաքի ձկան շուկան, որտեղ տարածված է եղել նաև էկզոտիկ և հազվադեպ հանդիպող կենդանատեսակների անօրինական վաճառքը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ բազմաթիվ կենդանատեսակների այդքան մոտ գտնվելը կարող էր նպաստել նոր հիվանդությունների առաջացմանը։

3.Լիլիթ Աբրահամյան

Իմ կարծիքով կորոնավիրուսը իրենից կենսաբանական զենք չի ներկայացնում, քանի որ գրեթե ամեն տարի հանդիպում են կորոնավիրուսին հավասար, կամ ավելի վտանգավոր վիրուսներ, որոնցից մարդիկ մահանում են։ Կարծում եմ, որ նման խառնվածության առաջացումը վիրուսի նոր լինելու պատճառն է։ Հաշվի առնելով, որ այս հիվանդությունը մահվան պատճառ է դառնում միայն ծերերի և թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, ապա հետագա զարգացումը նույնպես չի կարող կենսաբանական զենք դառնալ։ Քանի որ նման դեպքեր գրանցվում են ամեն տարի մյուս հիվանդությունների պատճառով, որոնց մասին նմամ աղմուկ չի բարձրանում։

Թողնել մեկնաբանություն