ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագիծ

Մասնակիցներ՝  9-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը(Ժամանակահատվածը 1 շաբաթ)

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնասիրել ՀՀ ռելիեֆ առաջացնող հիմնական գործոնները,
  • Նշել ՀՀ մակերևույթի հիմնական առանձնահատկությունները,
  • Քարտեզով ուսումնասիրել ՀՀ գլխավոր լեռնաշղթաները, փորձել ուրվագծային քարտեզի վրա նշել,
  • Նշել ՀՀ լեռնագրական մարզերը,
  • Նշել ՀՀ մի քանի ծալքաբեկորավոր և ծալքավոր լեռներ,
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 640 մմ է, իսկ գագաթին՝ 360 մմ:
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 520 մմ է, իսկ գագաթին՝ 220 մմ:
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է, իսկ լեռան գագաթին 360 մմ:

Արդյունքը՝

  • Սովորողները նշում են ՀՀ լեռնագրական մարզերը,ՀՀ մի քանի ծալքաբեկորավոր և ծալքավոր լեռներ,հրապարակում են բլոգում,
  • Նշում են ՀՀ մակերևույթի հիմնական առանձնահատկությունները,հրապարակում են բլոգում:
  • Լուծում են վերը նշված խնդիրները և հրապարակում բլոգում:

Գրականություն և համացանցային ռեսուրսներ՝

ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները

ՀՀ սահմանները, աշխարհագրական դիրքը

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Թողնել մեկնաբանություն