Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Ժամանակահատված՝ մարտի 16-20
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: Նախագիծ
Առաջադրանքներ. Մաս 1
- Ուսումնասիրել կենսաբանական աղտոտում և կենսաբանական զենք եզրույթները,
- Վերլուծել վիրուսի առաջացման մասին տեղեկատվությունները:
Մաս 2.
- Նկարագրել ՀՀ-ում վիրուսի տարածման տեմպերը և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը,
- Հրապարակում եք ուսումնասիրություններ շրջակա միջավայրի կենսաբանական աղտոտման մասին, և դիտարկում եք կորոնավիրուսը, որպես շրջակա միջավայրի կենսաբանական աղտոտման պատճառ,
Մաս 3.
- Հրապարակում եք վերլուծություն, արդյո՞ք կորոնավիրուսը իրենից ենթադրում է արդի կենսաբանական զենք, և արդյո՞ք եթե շարունակվի նման տեմպերով զարգացում, կարող է դառնալ,
- Փորձում եք ունենալ հարցազրույց, ոլորտի հետ առնչություն ունեցող անձանց և մասնագետների հետ, և այն հրապարակել բլոգում:
- Կատարված բոլոր առաջադրանքները ուղարկում եք ինձ:
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-րդ դասարան
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագիծ
Առաջադրանքներ. Մաս 1
- Նշել ՀՀ լեռնագրական մարզերը, ՀՀ մի քանի ծալքաբեկորավոր և ծալքավոր լեռներ, հրապարակել բլոգում,
- Նշել ՀՀ մակերևույթի հիմնական առանձնահատկությունները,հրապարակել բլոգում,
Մաս 2.
- Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 640 մմ է, իսկ գագաթին՝ 360 մմ:
- Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 520 մմ է, իսկ գագաթին՝ 220 մմ:
- Որոշել լեռան բացարձակ բարձրությունը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է, իսկ լեռան գագաթին 360 մմ: