Մակընթացային էներգիա

Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս:

Այդ նույն ժամանակ մակընթացություն դիտվում է նաև Երկրագնդի տվյալ հատվածի ճիշտ հակառակ կողմում: Իսկ մակընթացության առանցքին ուղղահայաց ուղղությամբ ջուրը սեղմվում է, նրա մակարդակն իջնում է, ծովը նահանջում է ափից՝ տեղի է ունենում տեղատվություն: Մակընթացությունն ու տեղատվությունն իրար հաջորդում են 6 ժամում. 1 օրվա կամ Երկրի շուրջը Լուսնի 1 պտույտի ընթացքում տվյալ վայրում լինում են 2 մակընթացություն և 2 տեղատվություն:Բաց օվկիանոսում, ափերից հեռու, մակընթացության ալիքի բարձրությունը 1–2 մ է, իսկ ափերին մոտ՝ 10–15 մ, առավելագույնը՝ 18մ (Հյուսիսային Ամերիկայի արևելքում՝ Ֆանդի ծոցում):

Մակընթացություն-տեղատվություն առաջանում է նաև Արեգակի ձգողության ուժի հետևանքով, սակայն, շատ հեռու լինելով, Արեգակի ստեղծած ալիքն այնքան բարձր չէ, որքան Լուսնինը: Երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են 1 ուղիղ գծի վրա, ապա  Արեգակի և Լուսնի ձգողական ուժերը գումարվում են, և մակընթացությունն ավելի բարձր է լինում:Մակընթացության ժամանակ ծովի ջուրը ոչ միայն դուրս է հորդում դեպի ափամերձ ցամաք, այլև խորանում է ցամաքի մեջ` գետերի հոսանքին հակառակ ուղղությամբ, և ավելացնում գետի խորությունը: Դա հնարավորություն է տալիս օվկիանոսային նավերին մտնելու փոքր գետերի նավահանգիստներ: Օրինակ՝ օգտվելով մակընթացության պարբերականությունից՝ օրական երկու անգամ Թեմզա գետով օվկիանոսային նավերը գետաբերանից խորանում են մինչև 64 կմ հեռու գտնվող Լոնդոնի նավահանգիստը: 

Մակընթացային էլեկտրակայանը, երբեմն նաև անվանելով մակընթացության էներգիա, հիդրոէներգիայի տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի։

Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։

Պատկանելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին, մակընթացության էներգիան ավանդաբար կրում է դժվարություններ՝ համեմատաբար բարձր արժողոթյամբ և սահմանափակված հասանելությամբ տարբեր վայրերում, ինչպես նաև դրա հետ մեկտեղ բավականաչափ շատ մակընթացային միջակայքերը (միջմակընթացություն) կամ հոսքի տատանման արագությունները, ուստի սահմանափակելով այսպիսի կայանների ընդհանուր մատչելիությունը։ Սակայն վերջերս տեղի ունեցած բազմաթիվ տեխնոլոգիական զարգացումներն և բարելավումները, միաժամանակ դիզայնի (օրինակ դինամիկ մակընթացային ուժ, մակընթացության լագուներ կամ ծովածոցեր) և տուրբինայի (օրինակ նոր առանցքային տուրբիններ, խաչաձև հոսքային տուրբիններ) տեխնոլոգիանները, ցույց են տալիս, որ մակընթացային էլեկտրակայանի ընդհանուր հասանելությունը կարող է լինել ավելի մեծ, քան նախկինում ենթադրվում էր, և էկոնոմիկական ու շրջակա միջավայրի վրա կատարվող ծախսերի արժեքը էապես կարող է կրճատվել, հանգեցնելով մրցակցության վերականգնվող էներգետիկական շուկայում։

Թողնել մեկնաբանություն