Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում: Նախագիծ

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել ՀՀ կենսաբազմազանության արդի հիմնախնդիրները,
  • Դասակարգել բնության հատուկ պահպանվող տարածքները,
  • Ուսումնասիրել անտառօգտագործման հիմնախնդիրները,
  • Վերլուծել անտառների կրճատման գլխավոր պատճառները:
  • Համեմատել բնածին և մարդածին ազդեցություններով պայմանավորված անտառային ոչնչացումները:

Ընթացքը(ժամանակահատվածը 3շաբաթ)

Բովանդակություն՝

Ուսումնասիրել հատուկ պահպանվող տարածքները.

  • արգելոցներ
  • արգելավայրեր
  • ազգային պարկեր
  • Համեմատել ՀՀ ազգային պարկերը և արգելավայրերը, առանձնացնել նմանություններ և տարբերություններ,
  • Թվել ՀՀ գլխավոր ազգային պարկերը,
  • Հասկանալ այն լուրջ բնապահպանական խնդիրները, որոնք դրված են հատուկ պահպանվող տարածքների առջև:
  • Պատկերացում կազմել ՀՀ-ում կենսաբազմազանության կորուստների ահռելի մեծ չափերի մասին,
  • Ծանոթանալ Հայաստանի «Կարմիր գրքին»

Արդյունքը

  1. ՀՀ-ում կենսաբազմազանության կորուստների հստակ գիտակցում,
  2. Գիտելիքների ձևավորում ՀՀ հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ,
  3. Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում,
  4. Սովորողները ներկայացնում են՝անտառները, որպես բնական ռեսուրս, նրանց մասնաբաժինը հանրապետության տնտեսական զարգացման մեջ:Տեղադրում են իրենց բլոգներում:
  5. Սովորողները վեր են հանում այն խնդիրները, որոնք ծառացել են հատուկ պահպանվող տարածքների առջև:

Հարցերի դեպքում գրե′ք g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

Հայաստանի «Կարմիր գիրքը»

ՀՀ ազգային պարկերը

ՀՀ արգելավայրերը

ՀՀ արգելոցները

Անտառօգտագործումը ՀՀ-ում

Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում

Թողնել մեկնաբանություն