9-րդ դասարանի սովորողների հետ անցնում ենք խորացված Հայաստանի աշխարհագրություն: Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում 9-րդ դասարանի սովորողներին առաջարկեցի իրականացրել նախագիծ՝ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը:
Մեր պատմական տարածքը շուրջ 400 հազ. քառ. կմ՝ Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ: Այն պատմաաշխարհագրական տարածք է, հայ ժողովրդի բնօրրանը։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։
Սովորողները բավականին ակտիվ էին, ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքները՝
Խոշոր լճերն են՝ Վանա լիճը, Ուրմիա լիճը, Սևանա լիճը։Ուրմիա լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5.800 կմ²։Վանա լճի երկարությունը 119 կմ է, մակերեսը՝ մոտ 3647 կմ²։Սևանա լճի երկարությունը 70 կմ է, մակերեսը՝ մոտ 1260 կմ²։

ՀՀ աշխագրական դիրքը տնտեսական տեսանկյունից բարենպաստ է, քանի որ ունի թե՛ լեռնային, թե՛ հարթավայրային տարածքներ և դա նպաստում է գյուղատնտեսությանը, իսկ կլիմայական տեսանկյունից բարենպաստ է նույնպես, քանի որ եղանակը միանման չէ՝ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ շոգ, սակայն վերջերս սկսել է տաքանալ: Քաղաքական տեսանկյունից աշխարհագրական դիրքն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ շրջապատված է հարևաններով, որոնք ստեղխում են լարված իրավիճակ, չկա մուտք դեպի ծով և շրջապատված է ոչ այնքան զարգացված երկրներով։
- Մերի Թոռունյան
Լեռնաշխարհի կենտրոնով Արևելքից-Արևմուտք ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Արարատն է 5165մ բարձրությամբ։ Լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Սիփանն է, որը գտնվում է Վանա լճի հյուսիսում և ունի 4434մ բարձրություն։ ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է Արագածը 4096մ բարձրությամբ, երկրորդը՝ Կապուտջուղն է 3906մ բարձրությամբ։ - Գոհար Արղության
Հայկական լեռնաշխարհի 5 խոշոր գետերն են ՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Ճորոխ, Արաքս։
Եփրատ՝ մակերեսը-673 000 կմ², երկարություն-2780 կմ
Տիգրիս՝ մակերեսը-375 000 կմ², երկարությունը-1850 կմ
Կուր՝ մակերեսը-188 000 կմ², երկարությունը-1515 կմ
Ճորոխ՝ մակերեսը-22 000 կմ², երկարությունը-438 կմ
Արաքս՝ մակերեսը-102 000 կմ², երկարությունը-1072 կմ
Սովորողները լուծում են խնդիրներ կապված Հայկական լեռնաշխարհում արեգակի ճառագայթների անկման անկյան որոշման հետ:
- Գոռ Փիլիպոսյան
- Որքա՞ն է Արեգակի ճառագայթների անկման անկյան տարբերությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային (հս.լ. 42°10՛) և հարավային (հվ.լ. 37° 20՛) ծայրակետերի միջև։
42°10՛-37° 20՛= 4°50՛