Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 02.03-06.03.2020:Նյութերի ամփոփիչ փաթեթ

Մարտի 2-6-ը կրթահամալիրում  իրականացվում էին առցանց պարապմունքներ: Սովորողները,  իրենց էլեկտրոնային հասցեներին հետևելով, շաբաթվա ընթացքում պարբերաբար կատարում էին  դասավանդողների կողմից իրենց ուղարկված նախագծային հանձնարարություններն ու առաջադրանքները և ուղարկում դասավանդողին:

Փորձը ցույց է տալիս, որ առցանց աշխատանքին ավելի  ակտիվ մասնակցում են ոչ թե այն սովորողները, ովքեր ակտիվ մասնակցում են ուսումնական պարապմունքներին դպրոցում, այլ այն սովորողներն, ում մոտ հետաքրքրություն է առաջանում առցանց աշխատանքի շուրջ, ում համար գրավիչ է տանը, ավելի հարմարավետ պայմաններում կատարել առաջադրանքները ու ուղարկել դասավանդողին: Մի մասն էլ առաջադրանքները կատարում են իհարկե պատասխանատվության շնորհիվ:

Կառանձնացնեմ 10-րդ դասարանի սովորողներին, ովքեր ամենակտիվն էին առցանց ուսուցման ընթացքում, արագ արձագանքում էին և հրապարակում էին իրենց կատարած ուսումնասիրություններն ու հանձնարարված առաջադրանքները:

Ինչ մեթոդով ենք աշխատել՝ ես և սովորողները․

  • Կապված առաջադրանքների պատասխանների հետ՝ կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
  • Նամակագրություն. սովորողների առանձին հարցեր, քննարկումներ, ուղարկած առաջադրանքների հետ կապված ճշտումներ, ուղղորդում,
  • Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է էլ․ հասցեով ինձ,
  • Օրվա վերջում հրապարակում եմ բլոգների փաթեթներ, օրվա ամփոփում:

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Տեղադրում եմ ուսուցման արդյունքների ամփոփումները՝ ըստ օրերի:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:02.03.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 03.03.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 04.03.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 05.03.2020

Թողնել մեկնաբանություն