Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում

«Կենսաբազմազանություն» հասկանցությունը կազմված է երկու բառից՝ կենսաբանական և բազմազանություն, ու սովորաբար օգտագործվում է կենդանի օրգանիզմների տեսակային բազմազանությունը և փոփոխականությունը նկարագրելու համար:

Լայն իմաստով այն ներառում է բազմաթիվ այլ չափանիշներ և հանդիսանում  «կյանքը Երկրի վրա» հասկացության հոմանիշ:Կենսաբանական բազմազանությունը Երկրի վրայի կյանքի ողջ բազմազանությունն է, որը ներառում է կենդանի բնությունը կազմող բույսերի, կենդանիների, մանրէների միլիոնավոր տեսակները, դրանց գենային կազմը և բարդ էկոհամակարգերը:Կենսաբազմազանության պահպանման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.

       1. հազվագյուտ տեսակների հատուկ բուծում հատուկ բուծարաններում,

        2.կենդանիների և բույսերի վերադարձ գոյության բնական միջավայր,      

3.գենոֆոնդի պահպանություն,      

4. օրենսդրական պահպանություն,      

5. տարածքային պահպանություն:

ՀՀ-ում նույնպես կենսաբազմազանության պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից մեկն է: Բազմաթիվ բրածո մնացորդներ վկայում են, որ ՀՀ տարածքում կենսաբազմազանության ձևավորումն անցել է բարդ ու երկար ճանապարհ: Տարբեր երկրաբանական դարաշրջանների նստվածքային ապարներում գիտնականները հայտնաբերել են կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակների գոյության ապացույցներ, ընդ որում ծառերի տեսակների թիվը կազմել է 169: Համեմատություն համար նշենք, որ ՀՀ-ում ներկայումս աճում է 47 տեսակի ծառ:Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են բակտերիաների, ջրիմուռերի և ցածրակարգ բույսերի մի քանի տասնյակ հազարավոր տեսակներ, բույսերի ավելի քան 3500 տեսակ:ՀՀ կեսաբազմազանությունն ուշագրավ է նաև նրանով,որ այստեղ շատ են հանդիպում էնդեմիկ, ռելիկտային և հազվադեպ հանդիպող տեսակներ:Սակայն տարեցտարի աշխարհի այդ թվում  և ՀՀ կեսաբազամազանությունը պակասում է: Գոյություն ունի դրա երկու պատճառ՝ բնական և մարդածին: Դրանցից ամենինտենսիվը կենսաբազմազանության կրճատման վրա ազդում է մարդկային գործոնը: Ըստ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության տվյալների 1600 թ.-ից մինչև 2000 թ., այսինքն վերջին 400 տարիների ընթացքում մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունների հետևանքով Երկրի վրայից անհետացել են թռչունների ավելի քան 95 և կաթնասունների 62 տեսակ: ՀՀ-ում նույնպես իրականացվում է կենսաբազմազանության պահպանություն ըստ վերոնշյալ ռազմավարական 5 տարրերի:
Կենսաբազմազանության պահպանման համար ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ: Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության (1991թ.) հիմունքերը սահմանում են ՀՀ բնապահպանական քաղաքականությունը և ուղղված են ապահովելու բնական միջավայրի պահպանության և օգտագործման կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն՝ ընդերքի, ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդական աշխարհի, անտառների պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական օրենսդրության զարգացման համար:Կենսաբազմազանության պահպանման համար հատկապես կարևոր է դրանց գույքագրումը կամ այսպես կոչված Կարմիր գրքերի ստեղծումը:ՀՀ-ում անհետացող տեսակների մասին տեղեկատվությունը ներկայացված է ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքերում:Մեր երկրի 30000 կմ2–ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական համակեցությունները` բացառու­թյամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:Մինչ օրս ՀՀ–ում գործում էր դեռևս 1990 թ–ն հրատարակված «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրք»–, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում:ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև մակրոսկոպիկ սնկեր, որոնք ընդգրկված չեն եղել նախկին «Կարմիր գրքում»: Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր, որոնք կուտակվել են Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո` 20 տարվա ընթացքում: ՀՀ նոր Կարմիր գրքի բույսերին վերաբերող մասը ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն: Բացի դրանից Կարմիր գրքի երկրորդ բաժնում (մաս Բ) ներկայացվում է տեղեկատվություն և223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է:Կարմիր գրքի կենդանիներին վերաբերող մասը նույնպես մտահոգիչ է: Վերջին տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, երկրաթևանիները, փափկամարմինները և այլ տեսակներ: Հանրապետությունում հանդի­պող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են անհետացման ճանապարհին: Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրա­պետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը, Դարևսկու իժը: Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն:Համաձայն ՀՀ Կարմիր գրքի վարման կարգի՝ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը քննարկվել է ՀՀ Կարմիր գրքի վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է իր դրական եզրակացությունը: ՀՀ բույսերի և կենդանիների (առանձին գրքերի տեսքով) Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ:ՀՀ-ում կենսաբազմանության պահպանումը իրականացվում է նաև տարածքային կտրվածքով:  ՀՀ-ում ֆաունայի կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է Երևանի կենդանաբական այգին 1940 թ.: Այն իրենից ներկայացնում  է գիտահետազոտական և կրթական օջախ, որտեղ վայրի կենդանիները ապրում, բազմանում և ցուցադրվում են: Կենդանաբանական այգու 32 տեսակի կենդանիներ և թռչուններ գրանցված են միջազգային Կարմիր գրքում:ՀՀ-ում ֆլորայի կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է նաև Երևանի բուսաբանական այգին, որտեղ մշակվում, ուսումնասիրվում են բույսեր և քարոզվում է բուսաբանական գիտելիքներ: Այգին հիմնադրվել է 1935 թ.: Այստեղ աճում են ավելի քան 1200 ծառաթփային և մոտ 2000 տեսակի ջերմատնային բույսեր: ՀՀ ֆլորան ներկայացված  է ավելի քան 1000 տեսակներով: Պահպանվում են նաև մոտ 1000 տեսակ արևադարձային և մերձարևադարձային բույսեր:Տարածքային պահպանության մյուս տեսակները են ազգային պարկերը (4 հատ), արգելոցները (3 հատ), արգելավայրերը (27 հատ) և բնության հուշարձան:

Թողնել մեկնաբանություն