«Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը»:Նախագիծ

Մասնակիցներ՝  9-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը(Ժամանակահատվածը 1 շաբաթ)

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնասիրել Հայկական լեռնաշխարհը, լեռնագրությունը, ջրագրությունը,
  • Նշել Հայկական լեռնաշխարհը եզրավորող լեռներն ու լեռնաշղթաները,
  • Նշել Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերն ու գետերը (նշել մակերես, երկարություն)
  • Բնութագրեք Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից,
  • Հաշվել՝                  1.Որքա՞ն է Արեգակի ճառագայթների անկման անկյան տարբերությունը Հայ­կական լեռնաշխարհի հյուսիսային (հս.լ. 42°10՛) և հարավային (հս.լ. 37° 20՛) ծայրակետերի միջև,
  • Հաշվել՝             2. Հունիսի 22–ի կեսօրին որքա՞ն կլինի Արեգակի ճառագայթների անկման անկ­յունը Հայկական լեռնաշխարհի ծայր հարավում (հս. լ. 37° 20՛),
  • Նշել Արաքսի հովտում ընկած խոշոր դաշտերը (բարձրություններով):

Արդյունքը՝

  • Սովորողները իրենց բլոգներում ներկայացնում են գլխավոր լեռնաշղթաները, խոշոր գետերն ու լճերը (երկարություն, մակերես),
  • Սովորողները կատարում են հաշվարկներ (վերը նշվածի) և տեղադրում իրենց բլոգներում,
  • Դիտարկում են Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  • Նշում են Արաքսի հովտում տարածվող դաշտերը, իրենց բարձրություններով,
  • Սովորողների գիտելիքների զարգացում և ամրապնդում:

Գրականություն և համացանցային ռեսուրսներ՝

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի լճերը

Թողնել մեկնաբանություն