Հեռավար ուսուցում՝ 02.03-06.03.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Մասնակիցներ՝  9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

«Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը»

Առաջադրանքներ՝ Մաս 1

  • Նշել Հայկական լեռնաշխարհը եզրավորող լեռներն ու լեռնաշղթաները,
  • Նշել Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերն ու գետերը (նշել մակերես, երկարություն)
  • Նշել Արաքսի հովտում ընկած խոշոր դաշտերը (բարձրություններով),
  • Բնութագրեք Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից,

Մաս 2.

  • Հաշվել՝                  1.Որքա՞ն է Արեգակի ճառագայթների անկման անկյան տարբերությունը Հայ­կական լեռնաշխարհի հյուսիսային (հս.լ. 42°10՛) և հարավային (հս.լ. 37° 20՛) ծայրակետերի միջև,
  • Հաշվել՝             2. Հունիսի 22–ի կեսօրին որքա՞ն կլինի Արեգակի ճառագայթների անկման անկ­յունը Հայկական լեռնաշխարհի ծայր հարավում (հս. լ. 37° 20՛),

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Էներգետիկ ռեսուրսներ

Առաջադրանքներ. Մաս 1.

Ուսումնասիրել վառելիքաէներգետիկ ռեսուրսները

  • Ածուխ
  • Նավթ
  • Գազ

Մաս 2.

Համեմատել հիմնական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Մաս 3.

Գրել հետևյալ տերմինների բացատրությունները, ավելացնել այնպիսիք, որոնք դուք գիտեք և ցանկում չկա  նշված:

  1. էներգակիրներ
  2. Ածուխ
  3. Նավթ
  4. ԲՆական գազ
  5. Էկոհամակարգ
  6. Բնօգտագործում
  7. Բնապահպանություն

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

«Բնական աղետներ»

Առաջադրանքեր. Մաս 1

«Ցունամի», ֆիլմի դիտում, վերլուծություն:

1.Բացատրել ցունամիների առաջացման պատճառները,

2.Գրել ամենահայտնի ցունամիները,

3.Նշել բնակիչների առաջնակարգ կատարվող գործողությունները:

Մաս 2.

Գրել աշխարհի տարբեր ծայրամասերում(այդ թվում Հայաստանում) էկոլոգիական ինչպիսի իրադարձություններ են կատարվում, դրանց դեմ ուղղված ինչ քայլեր են ձեռնարկվում:Մասնավորապես վերջին ժամանակաշրջանում:

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Թողնել մեկնաբանություն