Monthly Archives: Փետրվար 2020

Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը: Ֆիլմի դիտում:Ամփոփում

«Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը ֆիլմը:

Քննարկեցինք աղբը և շրջակա կենդանական աշխարհը,դրա ունեցած հետևանքները, կատարեցինք վերլուծություններ:

Որպես արդյունք սովորողները առաջարկեցին մաշված անվադողերից, որոնք աղբավայրերում հսկայական ծավալ են զբաղեցնում, վերամշակման արդյունքում ստանալ տարբեր պարագաներ, օրինակ ռետինե պատյաններ, կամ օգտագործել այգիներում, որպես գեղեցիկ և յուրահատուկ ծաղկամաններ:

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով՝ ճյուղային և տարածքային։
Ճուղային կառավարումը վերաբերում է հասարակական կյանքի ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային) կառավարմանը։ Ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են ճյուղային նախարարություններ, կոմիտեներ, գործակալություններ, վարչություններ, ծառայություններ և այլն։ՕրինակԲնապահպանության նախարարություն և դրա կազմում ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, կրթության և գիտության նախարարություն և դրա կազմում հանրակրթության վարչություն:

Շարունակել կարդալ

ՀՀ սահմանները, աշխարհագրական դիրքը

Հայաստանի Հանրապետությունն աշխարհի շուրջ 200 անկախ, միջազգային ճանաչում ստացած պետություններից է։Տարածքի մեծությամբ (29743 կմ³) և բնակչության թվով (3 մլն մարդ) պատկանում է աշխարհի փոքր (որոնց թիվը 55 է), բայց ոչ փոքրագույն (գաճաճ) պետությունների խմբին։

Շարունակել կարդալ

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Շարունակել կարդալ