Daily Archives: 25.02.2020

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտագործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս  դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարվա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:

Շարունակել կարդալ

Բնական աղետներ:Երկրաշարժեր,ֆիլմի դիտում:Ամփոփում

«Բնական աղետներ» նախագծի շրջանակում 11-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը» ֆիլմը, քննարկեցինք:

Քննարկեցինք երկրաշարժերի առաջացման պատճառները, բերեցինք օրինակ ՀՀ-ի տարածքում վերջին ավերիչ երկրաշարժը:

Որպես արդյունք սովորողները պատկերացում կազմեցին երկրաշարժերի կործանարար ուժի մասին, և քննարկեցինք երկրաշարժերի ժամանակ տեղի բնակիչների արագ տարհանման և առաջնակարգ գործողությունների կատարման անհրաժեշտությունը:

Հրապարակումները ստորև՝

1.Աննա Հովհաննիսյան

2.Ինեսսա Փանոսյան

3.Մանե Բարսեղյան

Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը:Ֆիլմի դիտում:Ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում դիտեցինք «Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը» ֆիլմը, քննարկեցինք:

Վերլուծեցինք տրանսպորտի ունեցած ազդեցությունը օդի աղտոտվածության մեջ, քննարկեցինք տրանսպորտի տեսակները և առանձին անդրադարձանք, նրանց վնասակարության մասնաբաժնին՝ շրջակա միջավայրի աղտոտման ենթատեքստում: