Էկոլոգիա: Ծրագիր

2019- 2020 ուսումնական տարի

Ավագ դպրոցի 10 – 11 դասարաններ

Կրթահամալիրում էկոլոգիական կրթությունը ամբողջանում է ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում  «Էկոլոգիա» առարկայի ուսուցմամբ:Որպես առանձին առարկա՝ «Էկոլոգիան» ներառված է միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի    ուսումնական պլանում:

Տնտեսության զարգացման արդի ժամանակաշրջանում դասընթացը օգնում է սովորողին ճիշտ հասկանալու բնության և հասարակության փոխհարաբերությունները, նկատի առնելով արտադրության տարբեր բնագավառները և դրանց ազդեցությունը Երկիր մոլորակի տարբեր ոլորտների ու լանդշաֆտների, բնական հարստությունների տարբեր տեսակների վրա:

Բնօգտագործման և բնապահպանության տեսանկյունից համակարգում է սովորողների տարբեր առարկաներից ստացած գիտելիքները և հարստացնելով դրանք նոր տվյալներով ու հասկացություններով, նախապատրաստում է սովորողին բնական միջավայրի նկատմամբ «գրագետ» վերաբերմունքի, ինչպես նաև նպաստում է նրա էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը:

Ծրագրի նպատակները և խնդիրները`

  • Նպաստել հասկանալու էկոլոգիական հիմնախնդիրների էությունը,
  • Ծանոթանալ մարդ-բնություն փոխհարաբերություններին,
  • Բացահայտել բնական երևույթների ընթացքի և հասարակական կյանքի զարգացման մեխանիզմները,
  • Ցույց տալ նպատակային բնօգտագործման տեղը և դերը հասարակության տարածքային կազմակերպման գործընթացում:
  • Հասկանալ բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրների էությունը,
  • Գտնել կապ բնության մեջ ընթացող երևույթների և հասարակական կյանքում դրանց կիրառելիության մեջ:
  • Դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկության և բնական միջավայրի նկատմամբ,
  • Զարգացնել սովորողների վերլուծական կարողությունները,
  • Խնդիրների լուծման սեփական տարբերակների առաջարկում:

Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Էկոլոգիական խնդիրները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում հասարակության, նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար: Այդ պատճառով էլ սովորողների մոտ ձևավորվում է համագործակցային աշխատանք կատարելու անհրաժեշտությունը:

Միջավայրը՝

  • ՏՀՏ միջոցներով ապահովված դասարան,տուն, բակ, շրջակա տարածք, համայնք, քաղաք, բնություն
    • Անլար ինտերնետ,
    • Անհատական նոթբուկ, նեթբուկ:

Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն:Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: Էկոլոգիական տարբեր միջազգային մրցույթների ժամանակ, ոչ հայախոս միջավայրում սովորողները աշխատանքները ներկայացնում են օտար լեզուներով:

Էկոլոգիական շատ խնդիրներ, հատկապես տեխնածին, անթրոպոգեն խնդիրները հասկանալու և դրանց լուծումները առաջարկելու համար կարևոր է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության իմացությունը, իսկ ՏՀՏ միջոցների կիրառման և ինտերնետի շնորհիվ սովորողը ստանում է տեղեկատվություն, ձեռք է բերում գիտելիքներ և հմտություններ, որոնք նա կարող է կիրառել էկոլոգիական նոր ուսումնական նյութեր պատրաստելիս:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

  •   Անհատական-հետազոտական աշխատանքներ,
  •   Ուսումնական ճամփորդություններ,
  •   Մասնակցություն կրթահամալիրի տոնացույցով որոշված ստուգատեսերին:

Էկոտուր

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրում ամեն տարի, ապրիլ ամսին իրականացվում է «Էկոտուր» միջազգային էկոլոգիական նախագծերի մրցույթ: «Էկոլոգիա» առարակայի դասընթացի շրջանակներում իրականացված նախագծերը վերջնական ամփոփվում են ապրիլվերջյան հաշվետու ստուգատեսում, որտեղ նաև իրականացած նախագծերն ու բարձրացված հարցերը ստանում են հասարակական հնչեղություն` լսելի դառնալով հասարակությանն ու պատկան մարմիններին: 

10-րդ դասարան

Ծրագիրը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  1. Աշխարհագրական թաղանթը և մարդը
  2. Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները
  3. Շրջակա միջավայրի աղտոտվածությունը,-Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը:Նախագիծ
  4. Շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրները
  5. Շրջակա միջավայրի մարդածին աղտոտումը
  6. Էներգիայի աղբյուրներ:Էներգակիրներ:Ածուխ, —Էներգետիկ ռեսուրսներ:Նախագիծ
  7. Բնական գազ և մեթան,նավթ
  8. Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա
  9. Ջուրը էլեկտրաէներգիայի աղբյուր
  10. ՋԷԿ-երը և շրջակա միջավայրը
  11. ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը
  12. ՀԷԿ-երը և շրջակա միջավայրը
  13. Հող: Հողի նշանակությունը, — Հողային ռեսուրսներ:Նախագիծ
  14. Հողերի կորստի հիմնական պատճառները
  15. Հողերի քիմիական աղտոտումը
  16. Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը
  17. Հանքարդյունաբերություն
  18. Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկություները
  19. Անտառային ռեսուրսներ
  20. Անտառազրկում
  21. ՀՀ հատուկ պահպանվող տարածքներ
  22. ՀՀ արգելոցները
  23. Կլիմա, կլիմայագոյացնող պրոցեսներ
  24. Կլիմայագոյացնող մարդածին գործոններ
  25. Կլիմայագոյացնող բնական գործոններ
  26. Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները
  27. Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում
  28. Օզոնի շերտի քայքայումը 
  29. Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 
  30. Ջրային ռեսուրսներ և դրանց օգտագործումը 
  31. Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը
  32. Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
  33. Կոշտ թափոններ: Աղբի հիմնախնդիրը 
  34. Թունավոր թափոններ 
  35. Թափոնների նվազեցումը 
  36. Կոմպոստ

11-րդ դասարան

  1.  Բնական աղետներ: Սողանքներ, Բնական աղետներ:Նախագիծ
  2. Սելավ, ջրհեղեղ, քարաթափում
  3.  Հրաբուխներ և երկրաշարժեր
  4. Ավստրալիայի անտառային հրդեհները
  5. Ցունամիներ
  6. Կլիմայական աղետներ
  7. Տեխնածին աղետներ
  8. Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում, —Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում:Նախագիծ
  9. Անտառօգտագործումը ՀՀ-ում 
  10. ՀՀ արգելոցները
  11. ՀՀ արգելավայրերը
  12. ՀՀ ազգային պարկերը 
  13. Հայաստանի «Կարմիր գիրքը»
  14. ՀՀ ջրային ռեսուրսները, — ՀՀ ջրային ռեսուրսներ: Նախագիծ
  15. Հայաստանի ջրային ավազանները
  16. Սևանա լճի հիմնախնդիրը
  17. ՀՀ հողային ռեսուրսները
  18. Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում
  19. Հողաբարելավումը ՀՀ-ում 
  20. Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ
  21. Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ
  22. Բնական միջավայրի քիմիական և ֆիզիկական աղտոտումներ
  23. Ընդերքի շահագործման հիմնախնդիրները Հայաստանում
  24. Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը
  25. Օդի աղտոտումը Հայաստանում
  26. Երևանի օդային ավազանը
  27. Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը
  28. Կայուն զարգացում
  29. Միջազգային համագործակցությունը
  30. ՀՀ Բնապահպանական օրենսդրությունը
  31. Օզոնային շերտ, քայքայումը- Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:Նախագիծ

Անհրաժեշտ գրականություն

1.Աշխարհագրություն / Բնօգտագործում ու բնապահպանություն/,  «Լույս» հրատ., 1999 թ. , 180 էջ

2.«Բնության պահպանության մասին» ՀՀ օրենսդրության հիմունքները (1991) սահմանում են բնապահպանության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության սկզբունքները,

3.«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք (1991),

4.«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994),

5.«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք (1995),

6.«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք (1999),

7.«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենք (2001),

8.«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք (2001),

9.«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրք» (2001),

10.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» (2002),

11.«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» (2005),

12.Խ. Միրիմանյան, Բնության պահպանության հիմնական խնդիրները, 1979թ.

13.Մայիլյան Ռ.Ս. , ԵղիազարյանՍ.Ս., ԴավթյանՆ. Հ. ՙԷկոլոգիա և բնապահպանության հիմունքներ՚

14.У, Нейл” География жизни” 1973г

15. Earthsearch – A kinds’ geography museum in a book 1994

Համացանային ռեսուրսներ

  1. http://gradaran.mskh.am/
  2. http://www.slideshare.net/mskh/ekologia-4293052
  3. http://ecoman.do.am/

Թողնել մեկնաբանություն