Բնական աղետներ:Ավստրալիայի անտառային հրդեհներ

2019—2020 թվականների Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում։ Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալական ամառ։ Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից։ 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ:

Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածում։ 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ։ Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից։

Ինչպես 2020 թվականի հունվարի 8-ին հայտնել է Սիդնեյի համալսարանի բնապահպան Քրիս Դիկմանը, հրդեհներից ոչնչացված կենդանիների թիվը գերազանցել է մեկ միլիարդի սահմանը։

Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն։ 2019 թվականի սեպտեմբերից 100-ից ավելի հրդեհներից տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի խոշոր տարածքներ, մասնավորապես, Նոր Հարավային Ուելսի հյուսիսային, միջին հյուսիսային ափը, Հանտեր շրջանը, Գովկեսբերի, Վոլոնդիլի քաղաքները, Սիդնեյի ծայրամասերը, Կապույտ լեռները, Իլլավարրա, Հարավային ափերը և այլն։

Թողնել մեկնաբանություն