Daily Archives: 18.02.2020
Բնական աղետներ:Հրաբուխներ,ֆիլմի դիտում:Ամփոփում
«Բնական աղետներ» նախագծի շրջանակում 11-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Հրաբուխներ» ֆիլմը:

Քննարկեցինք հրաբուխների առաջացումը, թվեցինք հրաբուխները տեսակները, բերեցինք գործող և հանգած հրաբուխների օրինակներ Հայկական լեռնաշխարհում:
Որպես արդյունք սովորողները պատկերացում կազմեցին հրաբուխների կործանարար ազդեցության մասին, և քննարկեցինք հրաբուխների ժայթքման ժամանակ տեղի բնակիչների արագ տարհանման և առաջնակարգ գործողությունների կատարման անհրաժեշտությունը:
Հրապարակումները ստորև՝
Ցունամի
Ցունամի (Ճապոներեն՝津波 նշանակում է՝ ծովախորշի ալիք), հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։
Շարունակել կարդալՏոկիո, երկրաշարժ և ցունամի, 2011
Ֆուկուսիմա, 2011 թվականի մայիսի 15-ին: Աննախադեպ երկրաշարժ
Բնական աղետներ:Ավստրալիայի անտառային հրդեհներ
2019—2020 թվականների Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում։ Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալական ամառ։ Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից։ 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ:
Շարունակել կարդալԵրբևէ տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժերը
Երկրաշարժերը ստորգետնյա ցնցումներ են, որոնք տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։Երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Շարունակել կարդալՀրաբուխներ: Բնական աղետներ
Էկոլոգիա: Ծրագիր
2019- 2020 ուսումնական տարի
Ավագ դպրոցի 10 – 11 դասարաններ
Կրթահամալիրում էկոլոգիական կրթությունը ամբողջանում է ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում «Էկոլոգիա» առարկայի ուսուցմամբ:Որպես առանձին առարկա՝ «Էկոլոգիան» ներառված է միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանում:
Տնտեսության զարգացման արդի ժամանակաշրջանում դասընթացը օգնում է սովորողին ճիշտ հասկանալու բնության և հասարակության փոխհարաբերությունները, նկատի առնելով արտադրության տարբեր բնագավառները և դրանց ազդեցությունը Երկիր մոլորակի տարբեր ոլորտների ու լանդշաֆտների, բնական հարստությունների տարբեր տեսակների վրա:
Շարունակել կարդալ