«Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը ֆիլմը:

Քննարկեցինք աղբը և շրջակա կենդանական աշխարհը,դրա ունեցած հետևանքները, կատարեցինք վերլուծություններ:
Որպես արդյունք սովորողները առաջարկեցին մաշված անվադողերից, որոնք աղբավայրերում հսկայական ծավալ են զբաղեցնում, վերամշակման արդյունքում ստանալ տարբեր պարագաներ, օրինակ ռետինե պատյաններ, կամ օգտագործել այգիներում, որպես գեղեցիկ և յուրահատուկ ծաղկամաններ: