Daily Archives: 14.02.2020

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով՝ ճյուղային և տարածքային։
Ճուղային կառավարումը վերաբերում է հասարակական կյանքի ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային) կառավարմանը։ Ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են ճյուղային նախարարություններ, կոմիտեներ, գործակալություններ, վարչություններ, ծառայություններ և այլն։ՕրինակԲնապահպանության նախարարություն և դրա կազմում ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, կրթության և գիտության նախարարություն և դրա կազմում հանրակրթության վարչություն:

Շարունակել կարդալ

ՀՀ սահմանները, աշխարհագրական դիրքը

Հայաստանի Հանրապետությունն աշխարհի շուրջ 200 անկախ, միջազգային ճանաչում ստացած պետություններից է։Տարածքի մեծությամբ (29743 կմ³) և բնակչության թվով (3 մլն մարդ) պատկանում է աշխարհի փոքր (որոնց թիվը 55 է), բայց ոչ փոքրագույն (գաճաճ) պետությունների խմբին։

Շարունակել կարդալ

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Շարունակել կարդալ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Շարունակել կարդալ