Աշխարհագրության ծրագիր

Հայաստանի աշխարհագրություն խորացված

9-րդ դասարան

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է իմանալ Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի տեղը քարտեզի վրա, մեծությունը,սահմանները:Կարողանալ քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի Հանրապետության գլխավոր լեռնագրական միավորները,գետերը, լճերը:Իմանալ ՀՀ բնակչության թվաքանակը, թվի փոփոխության դինամիկան,ուրբանիզացման մակարդակը, գլխավոր քաղաքները:Իմանալ ՀՀ և ԼՂՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, տնտեսության զարգացման բնական նախադրյալները, արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, վառելիքաէներգետիկայի առանձնահատկությունները, արդյունաբերության առաջատար ճյուղերի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները, գյուղատնտեսական հողահանդակների կազմը, հողաբարելավման,ոռոգման համակարգի առանձնահատկությունները, բուսաբուծության և անասնապահության առանձնահատկությունները, տեղը գյուղատնտեսության արտադրության ծավալում:

Դասընթացի խնդիրներն են`

  • Արդի հասարակարգում իր երկիրի ճանաչում, տեղի ու դերի գնահատում,
  • ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների հստակ գիտակցում, դրա կարևորության,առավելությունների ու սահմանափակումների վերլուծում,
  • Սովորողի մեջ աշխարհագրական և քարտեզագրական նվազագույն գիտելիքների,կարողությունների և հմտությունների ձևավորում,
  • Սովորողի մոտ նկարագրելու, բնութագրելու,դիտարկելու, շրջապատում պարզագույն օրինաչափություններ նկատելու,եզրահանգումներ կատարելու հմտությունների զարգացում:

Թեմաները՝

  1. Հայկական լեռնաշխարհի սահմանները, բնությունը, երկրաբանական կառուցվածքը,ռելիեֆը,- Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը:Նախագիծ
  2. Լանդշաֆտային գոտիները
  3. ՀՀ սահմանները, աշխարհագրական դիրքը,վարչատարածքային բաժանումը
  4. ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները,(ռեսուրսապահովվածության հաշվարկներ),-ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:Նախագիծ
  5. ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները, (բացարձակ,հարաբերական բարձրությունների,միջին բարձրության հաշվարկներ),-ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագիծ
  6. Կլիման, ընդհանուր բնութագիրը,վերընթաց գոտիականությունը,(խնդիրներ մթնոլորտային ճնշման,ջերմաստիճանի,միջին ջերմաստիճանի և այլն), — ՀՀ կլիմա:Նախագիծ
  7. Ջրագրությունը,գետային ցանցի առանձնահատկությունները(խնդիրներ գետի անկման,թեքության,ծախսի,հոսքի, լայնակի կտրվածքի մակերեսի),- Ջրագրական ցանց: Նախագիծ
  8. Լճերը,Սևանա լիճ,ջրամբարները
  9. ՀՀ հողաբուսական ծածկը,կենդանական աշխարհը
  10. Վերընթաց գոտիականությունը,լանդշաֆտները
  11. ՀՀ բնակչությունը, թվաքանակը, բնական և մեխանիկական շարժը(խնդիրներ բնական աճի,ծնելիության,մահացության,խտության,)
  12. Բնակչության կազմը, աշխատանքային ռեսուրսներ,
  13. Բնակչության տեղաբաշխումը, տարաբակեցումը, ՀՀ խոշոր քաղաքները(Խնդիրներ ուրբանիզացման մակարդակի),
  14. Խոշոր քաղաքները,Երևան
  15. ՀՀ տնտեսություն, ընդհանուր բնութագիրը
  16. Արդյունաբերություն,ճյուղային կառուցվածքը
  17. Վառելիքաէներգետիկա և մետալուրգիա
  18. Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն
  19. Թեթև և սննդի արդյունաբերություն
  20. ՀՀ գյուղատնտեսություն,ընդհանուր բնութագիրը
  21. Հողային ֆոնդը, գյուղատնտեսական հողաբարելավումը
  22. Բուսաբուծությունը(խնդիրներ միջին բերքատվության,ցանքատարածությունների մակերեսի),
  23. Անասնապահությունը
  24. Տրանսպորտ: Տրանսպորտի գլխավոր ճյուղերը(խնդիրներ տրանսպորտային ցանցի խտության,ավտոճանապարհների երկարության,ուղևորաշրջանառության,բեռնաշրջանառության,բեռների ծավալի,փոխադրման միջին հեռավորության)
  25. ՀՀ սպասարկման ոլորտը,կրթության և գիտության ճյուղերը
  26. Մշակույթը,զբոսաշրջությունը
  27. ՀՀ վարչական մարզերը
  28. ՀՀ արտաքին տնտեսական կապերը
  29. ԼՂՀ բնությունը, սահմանները
  30. ԼՂՀ բնակչությունը
  31. ԼՂՀ տնտեսությունը

Սովորողներ՝

  1. Արղության Գոհար
  2. Գրիգորյան Արտաշես
  3. Թոռունյան Մերի
  4. Հովհաննիսյան Մարիամ
  5. Մանջոյան Համբարձում
  6. Մարտիրոսյան Արման
  7. Մելիքյան Սարգիս
  8. Մելքումյան Սվետլանա
  9. Պետրոսյան Արամ
  10. Փիլիպոսյան Գոռ
  11. Սարգսյան Ստելլա

Թողնել մեկնաբանություն