Հայաստանի աշխարհագրություն խորացված
9-րդ դասարան
Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է իմանալ Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի տեղը քարտեզի վրա, մեծությունը,սահմանները:Կարողանալ քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի Հանրապետության գլխավոր լեռնագրական միավորները,գետերը, լճերը:Իմանալ ՀՀ բնակչության թվաքանակը, թվի փոփոխության դինամիկան,ուրբանիզացման մակարդակը, գլխավոր քաղաքները:Իմանալ ՀՀ և ԼՂՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, տնտեսության զարգացման բնական նախադրյալները, արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, վառելիքաէներգետիկայի առանձնահատկությունները, արդյունաբերության առաջատար ճյուղերի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները, գյուղատնտեսական հողահանդակների կազմը, հողաբարելավման,ոռոգման համակարգի առանձնահատկությունները, բուսաբուծության և անասնապահության առանձնահատկությունները, տեղը գյուղատնտեսության արտադրության ծավալում: